Մենք նրան չենք կորցրել երկար ժամանակով.Մոուրինյուն՝Մխիթարյանի մասին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել «Կրիստալ Փելասի» հետ հանդիպմանը վնասվածքի պատճառով: «Հույս ունենք, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել ծննդյան տոներին կայանալիք խաղերին: Կարծում ենք, որ դա հնարավոր է: Երբ Մխիթարյանին տեսա պատգարակի վրա, կարծեցի, թե ամեն ինչ լուրջ է: Երբ այդ ամենը դիտեցի արդեն հեռուստացույցով, ավելի վախեցա: Ցավում եմ, որ նա բաց է թողնելու թիմի առաջիկա հանդիպումներն իր լավագույն ժամանակահատվածում: Ամեն դեպքում, մենք նրան չենք կորցրել երկար ժամանակով»,- indianexpress.com-ի փոխանցմամբ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և նշել է, որ Մխիթարյանի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ և վերջինս կարող է մասնակցել ծննդյան տոներին կայանալիք խաղերին: