ԱԱ. 2 հայ բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով
Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նոյեմբերի 19-ին ռինգ դուրս եկան Հայաստանի 3 ներկայացուցիչներ, որոնցից երկուսին հաջողվեց հաղթանակ տանել եւ դուրս գալ 1/8 եզրափակիչ: Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն, 56 կգ քաշային Վահե Բադալյանն իր առաջին մենամարտում պարտվեց ամերիկացի Մարկ Կաստրոյին: 49 քաշային Արսեն Աբգարյանը հաղթեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսին, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն առավելության հասավ լատվիացի Արտուրա Ժինկովսկիի նկատմամբ: Հիշեցնենք, որ նախօրեին հաղթանակ էր տարել նաեւ 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որը նոյեմբերի 20-ին կանցկացնի իր հաջորդ մենամարտը: Հայաստանի ներկայացուցիչներից դեռ պայքարը չի սկսել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Նա նոյեմբերի 22-ին պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչից, հայտնում են ՀԲՖ մամուլի ծառայությունից: