Արթուր Պետրոսյանը հրապարակեց հավաքականի կազմը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 6-11-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են հավաքին մասնակցելու հրավեր. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Գոռ Մանուկյան: Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Եդիգարյան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Քարտաշյան, Սերոբ Գրիգորյան: Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելլի, Գեւորգ Ղազարյան, Դավիթ Մանոյան, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Դավիթ Հակոբյան, Պետրոս Ավետիսյան: Հարձակվողներ՝ Գեղամ Կադիմյան, Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, Վարդան Պողոսյան: Նախորդ հավաքի համեմատ թիմ չեն հրավիրվել պաշտպաններ Գաել Անդոնյանը (որակազրկում), Գեւորգ Հովհաննիսյանը (վնասվածք), կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսը (վնասվածք), Զավեն Բադոյանը: Միաժամանակ Արթուր Պետրոսյանը նախնական հայտացուցակում ընդգրկել է մի քանի ֆուտբոլիստների, որոնք բացակայում էին նախորդ հավաքի ժամանակ: Դրանք են Սերոբ Գրիգորյանը, Էդգար Մալաքյանը, Պետրոս Ավետիսյանը, Արթուր Սարկիսովը: Հավելենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականներ են նշանակվել մեր ազգային թիմի նախկին ֆուտբոլիստներ Սարգիս Հովհաննիսյանը եւ Ռազմիկ Գրիգորյանը: Դարպասապահների մարզիչն է Հայկ Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Հայաստան – Չեռնոգորիա հանդիպումը:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am