Մոուրինյուին կպատժեն
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է պատժվել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Բարնլիի» հետ խաղում կարմիր քարտ ստանալու համար,- տեղեկացնում է «The Telegraph»-ը։
Ավելի վաղ FA-ն մեղադրանք էր ներկայացրել Մոուրինյուին «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ կատարված հայտարարության համար։
Պորտուգալացին հեռացվել է դաշտից Մարկ Կլատենբուրգի հետ վիճելու համար։ Նա պնդում էր, որ Մատեո Դարմիանի նկատմամբ խախտում է տեղի ունեցել ու պետք է նշանակվեր 11 մետրանոց։