Ինչ է կատարվել կոմայից հետո. ֆուտբոլիստը մանրամասներ է ներկայացնում
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Բրուքվուդ քաղաքի դպրոցական թիմի 16-ամյա ֆուտբոլիստ Ռուբի Նսեմոն սկսել է իսպաներեն խոսել՝ կոմայից դուրս գալուց հետո։ Տղան 2 շաբաթ առաջ է գլխի ծանր վնասվածք ստացել՝ խաղի ընթացքում։ Նա երեք օր կոմայի մեջ է եղել, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն երբ նա գիտակցության է եկել, լիովին մոռացել է անգլերենը և սկսել է իսպաներեն խոսել, որը մինչ այդ չգիտեր։ Ֆենոմենն ուսումնասիրելու համար հիվանդանոց էին հրավիրվել ԱՄՆ-ի առաջատար մասնագետները, և ժամանակի ընթացքում Ռուբին սկսել է հիշել անգլերենը՝ մոռանալով իսպաներենը։
Հիմա Ռուբին դուրս է գրվել հիվանդանոցից և վերականգնողական կուրս է անցնում տանը։ Անգլերենը նա հիշել է, իսկ իսպաներենից կարողանում է որոշ արտահայտություններ հիշել։
|