Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի կարծիքով` «Սպարտակ»-ի հետ հանդիպումը երևանյան ակումբի ամենավատ խաղն է մրցաշրջանում:
«Ես իմ աչքերին չէի հավատում, սա կարծես իմ թիմը չլիներ, այսպիսի խաղերը մենք պետք է խաղանք 100 տոկոսով, սակայն այսօր նույնիսկ 10 տոկոսով չխաղացինք: Մենք երկար ճանապարհ էինք անցել, գիտեինք, որ շատ բարդ հանդիպում է սպասվում:
Միշտ էլ Վլադիվոստոկում դժվար են ընթանում հանդիպումները, քանի որ թե՛ ժամային գոտին, և թե՛ ճանապարհը մեծ խնդիրներ են ստեղծում: Չնայած դրան, մենք իրավունք չունեինք նման վատ խաղ ցուցադրել, սա մրցաշրջանի ամենավատ խաղն էր»,- ասել է մարզիչը:
Տիգրան Գյոկչյանը անդրադարձել է նաև 3 միավորանոց նետումներին՝ նշելով, որ դրանք որոշիչ դարձան այս խաղում, քանի-որ մրցակիցը 3 միավորանոց նետումներով բացահայտ առավելություն ուներ, և դա ապահովեց հաշվի մեծ տարբերություն:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը