Էդգար Խաչատրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Ֆրանսիայի Մակոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանը դարձավ երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել էր բելառուսցի մարզիկին: Այնուհետև 1:10 հաշվով զիջել էր թուրք Օսման Յըլդըրըմին, վերջինս հասավ եզրափակիչ և Խաչատրյանը շարունակեց սփոփիչ գոտեմարտերը, որտեղ 8:0 և 5:0 հաշվով հաղթեց համապատասխանաբար կանադացի և ուկրաինացի մրցակիցներին: Բրոնզե մեդալի համար պայքարում Խաչատրյանը տուշեով հաղթեց ռուս Նիկոլայ Իզմայիլովին: 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:3 հաշվով զիջեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին: 55 կգ քաշային Էդգար Թամազյանն էլ քառորդ եզրափակչում պարտվեց ղրղզ մարզիկին և դուրս մնաց հետագա պայքարից: Այսպիսով` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել են Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ): Ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 3-ից: ՀԱՕԿ մամլո ծառայություն Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am