Հայ մարզիկն օլիմպիական մեդալակիր դարձավ
Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ մարզիկ Կիրիլ Գրիգորյանն Օլիմպիական հրաձգության մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ առաջին տեղը զբաղեցրել է գերմանացի Հենրի Յունգհենելը, իսկ երկրորդը` հարավկորեացի Կիմ Չոն Հենը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 24-ամյա Գրիգորյանը Ունիվերսիադա 2015 մրցույթի հաղթողն է: Մարզիկն առաջին տեղն է զբաղեցրել նաև Աշխարհի գավաթի փուլերից մեկում