Ռիո-2016. Մոնիկա Վասիլյանը չմասնակցեց մրցմանը
Ռիոյի Օլիմպիական խաղերի լողի կանանց 50 մետր ազատ ոճի մրցմանը չի կարողացել մասնակցել Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Վասիլյանը:
20-ամյա հայ լողորդուհին, ով ընդգրկված էր որակավորման փուլի 5-րդ ութնյակում, մրցումներից առաջ ստացված ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացավ ելույթ ունենալ: