Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 6-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին մնացել է ընդամենը 4 օր ժամանակ: 2016/2017թթ մրցաշրջանի առաջին հանդիպումը Գյումրիի «Շիրակ»-ի և Երևանի «Փյունիկ»-ի մրցավեճն է: Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 6-ին ժամը 17:30-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Նույն օրը արդեն ժամը 18:00-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի գավաթակիր Երևանի «Բանանց»-ը և «Արարատ»-ը: 1-ին տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին. Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ուժերը կչափի Կապանի «Գանձասար-Կապան»-ի հետ: Խաղի մեկնարկը կտրվի 18:00-ին: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոնը Երևանի «Ալաշկերտ»-ն է: Ակումբը «Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 1-ին փուլում հաղթահարելով անդորրական «Սանտա Կոլոմա»-ի արգելքը՝ 2-րդ տուրում ճանապարհը զիջեց ավելի փորձառու Թբիլիսիի «Դինամո»-ին: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գործող արծաթե մեդալակիրը Գյումրիի «Շիրակ»-ն է: Գյումրեցիները «Եվրոպա լիգա»-ի 1-ին փուլում հիանալի խաղով անցան վրացական «Դիլա»-ին, սակայն հետագայում Տրնավայի «Սպարտակ»-ի հետ ունենալով խաղային առավելություն՝ 2 խաղի արդյունքում թողեցին պայքարը: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գործող բրոնզե մեդալակիրը «Փյունիկ»-ն է, որն «Եվրոպա լիգա»-ի որակավորման մրցաշարի 1-ին փուլում անփառունակ ելույթ ունեցավ ՝ 2 խաղի արդյունքում պարտվելով Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա»-ին:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am