Հայրս իմ ներշնչանքն էր. Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը «The Telegraph»-ին

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է ունեցել «The Telegraph»-ի հետ: «Արմենպրես»-ը վկայակոչելով բրիտանական պարբերականին հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը զրույցում խոսել է հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին: «Հայրս իմ ներշնչանքն էր, իմ մոտիվացիայի աղբյուրը: Երբ ես երեխա էի, հայրս ֆուտբոլ էր խաղում  պրոֆեսիոնալ մակարդակով, իսկ ես երազում էի նրա հետ գնալ և հայտնվել մարզահրապարակում: Երբ ընտանիքով վերադարձանք Հայաստան, իմ երազանքն էր շարունակել նրա աշխատանքը և դառնալ ֆուտբոլիստ: Ցավում եմ, որ նա իմ կողքին չէ: Ինչևէ սա կյանք է, և ամեն ինչ շարունակվում է: Հուսով եմ, որ հայրս երկնքից տեսնում է ինչպիսի աշխատանք եմ կատարում: Ամեն ինչ անում եմ, որ նա հպարտ լինի ինձնով: Շատ կցանկանայի հայրս տեսներ, թե ինչպիսի խաղ եմ ցուցադրում հիմա: Միշտ դիտել եմ նրա մասնակցությամբ հանդիպումները, սակայն հիմա ֆուտբոլում շատ բան է փոխվել: Հիմա ես դիտում եմ նրա հանդիպումները միայն այն բանի համար, որ հիշեմ, թե նա ինչպես է խաղացել: Ափսոս կյանքը այսպիսին է: Նա ինձ շատ կօգներ ավելի լավը դառնալու հարցում: Երբ մտածում, հասկանում եմ, որ հորս մահը շատ բան փոխեց իմ կյանքում, իմ մտքերում և ես ավելի արագ հասունացա, սակայն մյուս կողմից անչափ դժվար է մեծանալ առանց հոր ներկայության, քանի որ ընտանիքում դու չունես տղամարդ, ով կկարողանար քեզ դաստիարակել: Մայրս ինձ համար և հայր է, և մայր: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր միշտ իմ կողքին են»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am