"Մանչեսթեր Յունայթեդն" առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:
Eurosport-ը մեջբերելով բրիտանացի երկրպագուների գրառումները Twitter-ում՝ նշում է, որ Անգլիական ակումբի երկրպագուները կարծես արդեն սիրահարվել են "Ուիգանի" հետ ընկերական խաղում իր նորամուտը տոնող Հենրիխ Մխիթարյանին:
Առաջին խաղակեսի ավարտին երկրպագուներից մեկը կարծիք է արտահայտել`ասելով. "Հենրիխ Մխիթարյանը 45 րոպեում վերջ է դնում Ուեյն Ռունիի կարիերային: Հրաշալի է հանդես գալիս 10 համարի դիրքում":
"Հենրիխ Մխիթարյանը վարպետորեն է վարվում գնդակի հետ: Այս տղան հրաշագործ է", - գրել է մեկ այլ երկրպագու:
Մեկն էլ նշել է. "Հենրիխ Մխիթարյանն արդեն "Յունայթեդի" լավագույն խաղացողն է` հետևում թողնելով խաղացողներին դաշտի կենտրոնական հատվածում":
Վերոնշյալ խաղում Ժոզե Մոուրինյոյի թիմը հյուրընկալվելիս "Ուիգանին" հաղթել է 2:0 հաշվով:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը