Այն, ինչ 1988թ. Ադրբեջանում էր կատարվում,հիմա Վրաստանում է.հուշարձանագետ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.«Նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին, երբ մենք 10 հոգանոց խմբով փորձում էինք մտնել Վրաստանի տարածք, իմ մուտքն ագելեցին, մյուս 9 հոգին արդեն մտել էին: Մաքսատանը ինձ հարցրին՝ դուք խմբո՞վ էիք, չուզեցի ստել և պատասխանեցի՝ այո: Մեր խմբի հետ զանգերով կապի մեջ էի, ու ամեն օր զանգում-ասում էին, որ իրենց անընդհատ հետևում են»: «Խմբում եղած գործի հետ կապ չունեցող մարդկանց մուտքն էլ Վրաստան հետագայում արգելվեց:Նույնիսկ իր սեփական մեքենայով մեզ ուղեկցող վարորդն է դարձել անցանկալի: Սրանից մեկ ամիս առաջ Վրաստանով Ռուսաստան պետք է ընտանիքով գնար, բայց թույլ չեն տվել անցնել: Մեզ համար պարզ դարձավ, որ, եթե նույնիսկ վարորդին են «սև ցուցակում» ներառել, ուրեմն՝ համոզված եմ, որ բոլոր 9 հոգին էլ այդ ցանկի մեջ են»,-ասաց հուշարձանագետը և հավելեց,որ  կա միջազգային իրավունք, որ որևէ երկրի տարածքում մեկ այլ երկրի քաղաքացի եթե ուզում է ուսումնասիրություն կատարել, պետք է այդ երկրի պետական կառույցների թույլտվությունն ունենա. «Սա մի օրենք է, որը բոլոր երկրներում էլ կա, ու վրացիները կարող են ասել, որ իմ ու մյուս մասնագետների պարագայում կարող են ասել՝ դուք ուսումնասիրություն եք անում, իսկ դրա համար մեր երկրի թույլտվությունը չունեք: Բայց երբ վարորդն ու կամավորներն են դառնում Վրաստանի համար անցանկալի անձ, տարօրինակ է»: Վրաստանի համար անցանկալի անձ դառնալու փաստը Ս. Կարապետյանը կապում է իր հրատարակած աշխատությունների հետ. «Դեռ 1998թ. հրատարակել էի «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» աշխատությունը, որտեղ ներկայացվել էին 1991թ. այս կողմ եղած հիմնական ավերումները: 2003թ. հրատարակել էի մի գիրք «Թիֆլիսի քաղաքագլուխները» վերնագրով, որտեղ քաղաքի, քաղաքագլուխների 800 տարվա պատմությունն էր տրված: Այդտեղ մոտ 48 մարդու կենսագրություն էի հավաքել, որոնցից 45-ը հայեր էին: 41 քաղաքագլուխ, որ թաղվել էին Թիֆլիսում, գերեզմանները չկան, իսկ ովքեր Թիֆլիսում չեն թաղվել, կան: Ես վրաց ազգի հետ որևէ խնդիր չունեմ, երբ «վրացի» եմ ասում, նկատի ունեմ իրենց իշխանություններին»: Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ-ից իրենց տեղեկացրել են, որ տասը հոգանոց խմբի անդամները մեկընդմիշտ չեն մտնելու Վրաստան. «ԱԳՆ-ից մեզ ասացին, որ նույնիսկ երկրի նախագահի մակարդակով որևէ բան անել հնարավոր չէ, որովհետև Վրաստան պետությունն իր երկրի շահերի նկատմամբ մեր կողմից վտանգ է տեսնում: Այն, ինչ կատարվում է Վրաստանում հիմա, 1988թ. Ադրբեջանում էր կատարվում:Անկախ նրանից՝ մուտք ունե՞ն Վրաստան, թե՞ ոչ, իրենց հետազոտությունները շարունակում են, քանի որ Վրաստանից իրենց օգնողներ կան»: :

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am