Եվրոպա լիգա. Շիրակը ոչ ոքի խաղաց
Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Գյումրիի Շիրակը սեփական դաշտում ոչ ոքի՝ 1-1 է խաղացել Սլովակիայի Սպարտակ Տռնավա ակումբի հետ: Հաշիվը 16-րդ րոպեին բացել է Դավիթ Հակոբյանը: Սպարտակից հաշիվը 87-րդ րոպեին հավասարեցրել է Էրիկ Յիրկան: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից: