Անչելոտի. Գվարդիոլան ինձ հաղորդագրություն էր թողել աշխատասենյակում
Մյունխենի «Բավարայի» գլխավոր մարզիչի պաշտոնում ներկայացված իտալացի Կարլո Անչելոտին հայտնել է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աշխատասենյակում իտալերեն գրած հաղորդագրությամբ հաջողություն է մաղթել իրեն:
«Ես շատ ուրախ եմ լինել աշխարհի լավագույն ակումբում: Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանին: Գվարդիոլան գերազանց աշխատանք է կատարել այստեղ: Ունենք հրաշալի կոլեկտիվ եւ կձգտենք հաղթել բոլոր մրցաշարերում: Գվարդիոլան հեռանալուց առաջ ինձ հաղորդագրություն է թողել: Աշխատասենյակի պատին նա իտալերեն հաջողություն է մաղթել ինձ:
«Բավարիան» ունի հրաշալի ավանդույթներ, եւ ես կցանկանայի շարունակել այդ գիծը: Ես այստեղ հեղափոխությունների համար չեմ: «Բավարիան» ունի հարձակողական խաղաոճ, եւ ես նույնպես դրա կողմնակիցն եմ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:
Հուլիսի 11-ին «Բավարիայի» ֆուտբոլիստներն առաջին մարզումն են անցկացրել Անչելոտիի գլխավորությամբ: