Գրիզմանն ու Ռոնալդու կպայքարեն 2 մրցանակի համար
Ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր նոր աշխատանքում անդրադարձել է այսօր կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակչին, որում մրցելու են Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականները: Մոմանին պատկերում է, թե ինչպես են երկու թիմերի առաջատարներ Անտուան Գրիզմանն ու Կրիշտիանու Ռոնալդուն պայքարելու չեմպիոնության համար: Նրանք մտքում պահելու են նաև Ոսկե գնդակ մրցանակը, որը մեծ հավանականությամբ կստանա նրանց միջև անհատական դիմակայության այսօրվա հաղթողը: