Հենրիխ Մխիթարյան. ««Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն ինձ համար մեծ հնարավորություն է և նոր մարտահրավեր» /տեսանյութ/

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո: Ազգային հավաքականի ավագը խոսել է Մարկ Սալիվանի հետ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին, իր լավ ընկեր Ադնան Յանուզայի հետ կրկին նույն թիմում հայտնվելու մասին և իր նախկին թիմի Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման, որը կկայանա այս ամսվա վերջ: – Բարի գալուստ, Հենրիխ: Ի՞նչ զգացողություններ ունես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո: – Շատ շնորհակալ եմ: Անչափ հուզված եմ: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն ինձ համար մեծ հնարավորություն է և նոր մարտահրավեր: Կներդնեմ բոլոր ուժերս: – Որքանո՞վ ազդեց քո որոշման վրա Ժոզե Մոուրինյոյի գործոնը: – Նա այն գործոններից մեկն էր, որը ազդեց իմ որոշման վրա, բայց կարևոր էր նաև այն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիսանում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկը: Ես չէի կարող մերժել այդ առաջարկը և երջանիկ եմ, որ այստեղ եմ: – Ոգևորվա՞ծ ես, որ հանդես ես գալու Ուեյն Ռունիի, Զլատան Իբրահիմովիչի և մյուս աստղային ֆուտբոլիստների հետ: – Այս տարի հոյակապ թիմ է հավաքվել և ինձ հաճելի կլինի խաղալ իրենց հետ: – Դու ծնվել ես մարզական ընտանիքում: Քո հայրը՝ Համլետը նույնպես ֆուտբոլիստ է եղել: Ինչպիսի՞ ազդեցություն է նա ունեցել քո կարիերայի վրա: Որքա՞ն հպարտ կլիներ նա հիմա: – Երբ նա ֆուտբոլ էր խաղում, ես դեռ շատ փոքր էի և չէի կարող ամբողջովին հասկանալ, թե ինչ է ֆուտբոլը: Երբ նա մահացավ, ես ցանկացա ֆուտբոլիստ դառնալ: Ցանկանում էի շարունակել նրա գործը, և, բարեբախտաբար, ճիշտ ուղու վրա եմ: – Դու հանդես ես եկել Հայաստանում, այնուհետև Ուկրաինայում և Դորտմունդի «Բորուսիայում»: Ինչպես քո անցած այս ճանապարհը օգնեց քեզ և արդյո՞ք դու հասել ես քո կարիերայի գագաթնակետին: – Հետ նայելով հասկանում եմ, որ երկար ճանապարհ եմ անցել այստեղ հայտնվելու համար: Իմ կարծիքով, սա դեռ իմ հնարավորությունների գագաթնակետը չէ: Ես կարող եմ էլ ավելի խաղալ և երջանիկ եմ, քանի որ կյանքում ամեն ինչ ճիշտ եմ արել և հույս ունեմ, որ քայլ առ քայլ առաջ կշարժվեմ: – Ինչպիսի՞ մարտահրավեր է քեզ սպասվում Պրեմիեր լիգայում: – Բոլորն էլ գիտեն, որ Պրեմիեր լիգան համարվում է աշխարհի լավագույն առաջնություններից մեկը: Երջանիկ եմ, որ կազմելու եմ դրա մասնիկը: – Խոսե՞լ ես Շինջի Կագավայի ու Ադնան Յանուզայի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին: – Յանուզայն իմ մոտիկ ընկերներից է: Այստեղ գալուց առաջ մենք միշտ կապի մեջ ենք եղել: Նա միշտ հարցնում էր, թե արդյո՞ք միանալու եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ասում էի, որ ես էլ չգիտեմ: Այժմ ես այստեղ եմ և կարծում եմ, որ նա ինձ համար կլինի և ընկեր, և օգնական: – Հպա՞րտ ես, որ առաջին հայն ես, ով հանդես է գալու Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ինչպե՞ս են վերաբերվում քո տեղափոխությանը Հայաստանում: – Կարծում եմ, որ շատերն են սպասել այս տրանսֆերին: Ուրախ եմ, որ Հայաստանում հպարտ են ինձանով: Ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին հայ ֆուտբոլիստն Անգլիայում: Կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները: – Քո խաղին առաջին անգամ կհետևենք Չինաստանում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մրցակիցը կլինի քո նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»: Ի՞նչ զգացումնքներ ունես այդ հանդիպումից առաջ: – Մի փոքր տարօրինակ կլինի հանդիպել իմ նախկին թիմակիցներին հատկապես առաջին խաղում: Մի քիչ տարօրինակ կլինի, բայց, բոլոր դեպքերում, «Մանչեսթեր Յունայթեդն» իմ նոր թիմն է: – Առաջիկա շրջագայությունը քեզ համար նոր փորձ կլինի: «Յունայթեդը» շատ երկրպագու ունի Ասիայում: Պատրա՞ստ ես նոր փորձության: – Լսել եմ այդ ամենի մասին: Գտնում եմ, որ պատրաստ եմ: – Ի՞նչ կարող են ակնկալել մեր երկրպագուները քեզնից գալիք մրցաշրջանում: – Ամեն ինչ կանեմ իմ լավագույն խաղը ցուցադրելու համար: Այն արդյունքները, որոնք գրանցել եմ նախորդ մրցաշրջանում, կփորձեմ գրանցել նաև այս մրցաշրջանում: – Ի՞նչպիսին են քո տպավորությունները «Օլդ Թրաֆորդ»-ից և ինչ զգացմունքներ ունես, որ կխաղաս այս մարզադաշտում: – Դեռ չեմ խաղացել «Օլդ Թրաֆորդ»-ում, բայց կարծում եմ, որ սա աշխարհի ամենահրաշալի մարզադաշտերից մեկն է: Ինձ համար հետաքրքիր կլինի հանդես գալ այդ խաղադաշտում երկրպագուների համար: – Ի՞նչ կցանկանաս փոխանցել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, որոնք անհամբերությամբ սպասում են քո նորամուտին: – Սիրելի երկրպագուներ, ուրախ կլինեմ տեսնել ձեզ մարզադաշտում յուրաքանչյուր խաղին և ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել։

Թարգմանությունը՝168.am_ի

դիտվել է 56 անգամ
Լրահոս
«Էդ կարտոշկի փոխարեն սա կոխեք աչքը»․ Արմեն Աշոտյան (video) Սերժ Սարգսյանի ուղիղ պատասխանը Փաշինյանի սպառնալիքին (video) Արցախցի կնոջ կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Լա՛վ, դու ինչքա՞ն չես սիրում քո ժողովրդին․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ Այո՛, ՔՊ-ին ռադ լինելուն երկու ամիս է մնացել, խոսքերս ծանր են տարել․Հակոբ Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանին (video) Դժվար է, բայց պետք է անել Թուրքիայում նախկին նախագահների են ձերբակալել․ խոշոր սկանդալ Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը․ Բելլա Քոչարյան «Եթե էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ձախողված Նիկոլ Փաշինյանը ո՞ր թեմայի շուրջ կարող է նստել ու խոսել․ Ռոբերտ Քոչարյան Հերի՛ք է․ Միկրոինֆարկտ եմ ապրում, ինչի են պարում, տժժում․ անհետ կորածների ծնողներ (video) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ ձերբակալության, ազատությունից զրկելու գործողություններից․ ՄԻՊ Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է անընդհատ քննարկումների կիզակետում «Պատուհան է բացվել»․ Ռոբերտ Քոչարյանը քարտեզով ներկայացնում է Հայաստանի հնարավորությունները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am