Առաջին խաղը՝ Մոուրինյոյի գլխավորությամբ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի «Ուիգանի» հետ: Այդ մասին հայտնել է  պորտուգալացի մասնագետը: Նախքան Չինաստան մեկնելը «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա հուլիսի 16-ին «Ուիգանի» DW Stadium-ում: Ուղիղ հեռարձակումը կլինիMUTV-ի եթերում, հաղորդում էmirror-ը: «Ուիգանը» 2005-2013-ին հանդես է եկել Պրեմյեր լիգայում: 2013-ին Անգլիայի Գավաթի եզրափակիչում հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: Նոր մրցաշրջանում «Ուիգանը» կխաղա Չեմպիոնշիփում: Այդ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» International Champions Cup ընկերական մրցաշարի հանդիպումների համար կմեկնի Չինաստան: Հուլիսի 22-ին Շանհայում թիմը կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, երեք օր անց Պեկինում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հուլիսի 30-ին Շվեդիայում «Մանչեսթեր Յունայթեդը» ստուգողական հանդիպում կանցկացնի Ստամբուլի «Գալաթասարայի» հետ: Անգլիա վերադառնալուց հետո օգոստոսի 3-ին «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» Ուեյն Ռունիի պատվին հանդիպում կանցկացնի անգլիական «Էվերտոնի» հետ, իսկ օգոստոսի 7-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» հետ կվիճարկի Անգլիայի Սուպերգավաթը (Community Shield): Հուլիսի 2-ին Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է, որ  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am