Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի կադետների առաջնությունում Հայաստանի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել:
Այսօր տատամի մտած մեր երկու մարզիկները՝ 73 կգ քաշային Բորիս Շատվերյանը եւ 90 կգ քաշային Արման Ավանեսյանը, անհաջողության մատնվեցին նախնական փուլերում եւ դուրս մնացին պայքարից:
Մրցումների առաջին օրը մրցանակային 3-րդ տեղին մոտ էր 50 կգ քաշային Գասպար Հայրապետյանը, որը հաղթելով թուրք ձյուդոյիստ Աբդուլազիզ Կարային, մտավ սփոփիչ մրցաշարի եզրափակիչ: Ավաղ, վճռական մենամարտում մեր մարզիկը պարտվեց ռուսաստանցի մրցակցին եւ մնաց առանց մեդալի:
Մյուս քաշային կարգերում հանդես եկած Գոռ Հովսեփյանը, Արման Մարդոյանը (55 կգ), Նարեկ Ումրոյանը (60 կգ) եւ Ռոբերտ Թորոսյանը (66 կգ) նախնական փուլերում պարտվեցին իրենց մրցակիցներին եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը