Գարիկ Բարսեղյանը և Գեորգի Կետոևը` Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողներ
Վանաձորում մեկնարկել է Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը: Առաջին օրը մրցագորգ դուրս եկան 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ) դարձան մրցաշարի ոսկե մեդալակիրներ: Բարսեղյանը եզրափակչում առավելության հասավ ռուս Հասան Բադրուդինովի նկատմամբ, իսկ Կետոևը` իրանցի Ամիր Մուհամադու: 57 կգ քաշային կարգում Ռիո-2016-ի ուղեգիր նվաճած Գառնիկ Մնացականյանը դարձավ բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը նույնպես դարձավ մրցաշարի երրորդ մրցանակակիր: 65 կգ քաշայինների պայքարում լավագույնը ռուս Ալան Գոգաևն էր, 74 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիր դարձավ Կախաբեր Խումբեշտին (Ռուսաստան): Հունիսի 26-ին մրցագորգ դուրս կգան 61 կգ, 70 կգ, 84 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: ՀԱՕԿ մամլո ծառայություն Լուսանկարը` ՀԱՕԿ պաշտոնական կայքի