Ֆրանսիան ու Շվեյցարիան 1/8 եզրափակչում են. լուսանկարներ
Ֆրանսիայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: A խմբում կայացան բոլոր դիմակայությունները: 3-րդ տուրում Ֆրանսիա – Շվեյցարիա խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Խմբի մյուս խաղում Ալբանիայի ազգային ընտրանին առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում: Սադիկուի՝ Ռումինիայի դարպասը 43-րդ րոպեին խփած գոլը միակն ու հաղթականն էր: Այսպիսով՝ Ֆրանսիայի ընտրանին 7 միավորով գրավեց առաջին տեղը խմբում: Երկրորդ տեղում գտնվող շվեյցարացիներն ունեն 5, իսկ 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցնող Ալբնաիյաի ու Ռումինիայի ընտրանիները՝ համապատասխանաբար 3 և 1 միավոր: Ֆրանսիայի և Շվեյցարիայի հավաքականները նվաճել են 1/8 եզրափակչի ուղեգիր: Ալբանիայի հավաքականի ճակատագիրը մրցաշարում հայտնի կդառնա խմբային փուլի ավարտից հետո: Փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում նաև 6 խմբերի լավագույն 3-րդ տեղը գրաված 4 ընտրանիներ: Ֆրանսիա – Շվեյցարիա՝ 0:0 Ռումինիա – Ալբանիա՝ 0:1 0:1 Սադիկու (43′) Ֆրանսիա – Շվեյցարիա Ռումինիա – Ալբանիա