Թուրքիայի հավաքականի պարտությունից հետո ամենուր ծաղրում են ոչ թե խաղացողներին, այլ Էրդողանին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում երեկ կայացած Իսպանիա-Թուրքիա հանդիպումն ավարտվեց 3:0 արդյունքով: Գերմանական  մամուլն  արձանագրել է, որ պարտությունից հետո սոցկայքերում ծաղրում են ոչ թե ֆուտբոլիստներին, այլ այդ երկրի նախագահին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հումորային գրառումերը հիմնականում վերաբերում են Էրդողանի՝ Իսպանիայի նկատմամբ  ձեռնարկելիք խիստ միջոցներին. «Պարոն Էրդողանը հենց նոր հետ կանչեց Իսպանիայում Թուրքիայի դեսպանին»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրել է FrauZimt-ը: «Շնորհավորում եմ, Իսպանիա: Հիանալի խաղ էր ու հաղթանակ: Բայց մտածել եք, թե ինչ է անելու Էրդողանը ձեզ»,-գրել է մեկ ուրիշը: «Կարծում եմ, Էրդողանը կդատապարտի Իսպանիային»,-արձագանքել է մեկ այլ օգտատեր: «Հիմա պարոն Էրդողանը արգելելո՞ւ է իսպանացիների մուտքը Թուրքիա»,-«մտահոգվել» է մեկ ուրիշը: Նշենք, որ սոցկայքերի հայ օգտատերերն էլ հարևան երկրի նախագահի հնարավոր քայլերի վերաբերյալ մեկնաբանություններ արել էին: «Գուշակեք ո՞վ ա վաղը Մադրիդից Անկարա կանչվելու»,-գրել էր բլոգեր Տիգրան Քոչարյանը: «3:0... Հե՜նց նոր թուրք դեսպանը զանգեց ավիակասսա ու տոմս պատվիրեց առաջին իսկ ռեյսի համար»,-արձագանքել էր մեկ ուրիշ օգտատեր: «Կամ էլ մարզիչին ու թիմին չի թողնի երկիր մտնեն, կհռչակի դավադիր ու դավաճան...»,-գրել էր մյուսը: Ցանցում նաև ծաղրանկարներ են շրջանառվում.

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am