Շարապովան որակազրկվեց
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարոպավան որակազրկվել է երկու տարով: Նա մեղավոր է ճանաչվել հակադոպինգային կանոնադրությունը խախտելու՝ 2016թ. հունվարի 1-ից արգելված մելդոնիում դեղամիջոց օգտագործելու համար, հաղորդում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի կայքը:
Մարտի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում 29-ամյա Շարապովան հայտնել էր, որ դոպինգ ստուգումը դրական է եղել եւ խոստովանել էր, որ ժամանակին չի կարդացել մելդոնիումի արգելման մասին ստացած պաշտոնական նամակը եւ տեղյակ չի եղել:
Մարտի 12-ից Շարապովային արգելվել էր մասնակցել մրցումների: Երկու տարվա որակազրկման սկիզբը կհամարվի 2016թ. հունվարի 26-ը, երբ Շարապովան դոպինգ ստուգում է անցել Ասվտրալիայի բաց առաջնությունում: