Հենրիխ Մխիթարյանը կուղևորվի Անգլիա

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը«Բորուսիա»-ի հետ, որը լրանում է 2017 թվականի ամռանը: Իրավիճակին ծանոթ աղբյուրը «Սպորտֆակտ»-ին հայտնել է, որՄխիթարյանին ձեռք բերելու ամենամեծ հնարավորությունն ունի «Արսենալ»-ը:Լոնդոնյանակումբն արդեն բանակցել է խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ Արսեն Վենգերի թիմ27-ամյա ֆուտբոլիստի հավանական տեղափոխության շուրջ: Այժմ բանակցություններնակումբների միջև են: Աղբյուրը հետաքրքիր է համարում այն, որ «Արսենալի» գործակալները երեք տարի առաջՎենգերին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել Մխիթարյանի վրա, բայց ֆրանսիացինթերահավատորեն է մոտեցել թիմի սելեկցիոն ծառայության խորհրդին: Ավելին, երբՄխիթարյանը 2013 թ.-ին «Շախտյոր»-ից տեղափոխվեց «Բորուսիա», Վենգերըհարցազրույցներից մեկում ասաց, որ Մխիթարյանի տեղափոխությունն իր վրա տպավորությունչի գործել: Բայց որոշ ժամանակ անց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայ ֆուտբոլիստիգոլըգերմանական ակումբին օգնեց 2:1 հաշվով հաղթել «Արսենալ»-ին: Հայտնի է նաև, որ Հենրիխը փոքր ժամանակից համակրում է «հրետաձիգներ»-ին ու հիանումՎենգերի աշխատանքով: Ներկայիս մրցաշրջանի ընթացքում«Արսենալ»-ի մարզիչն ինքն էլսկսեց հետևել Մխիթարյանի խաղին, ապա ակումբի մենեջերներին հայտնեց նրան ձեռք բերելուիր մտադրության մասին: «Սպորտֆակտ»-ի տեղեկություններով՝ խաղացողով հետաքրքրվում եննաև«Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն: «Քաղաքաբնակներ»-ը նրան փորձում էին ձեռք բերելդեռևս երեք տարի առաջ: Այդ ժամանակ Մխիթարյանը Ռայոլայի ծառայություններից դեռ չէրօգտվում, և «Սիթի»-ն փորձեց Հենրիխի հետ կապ հաստատել հայ գործակալների միջոցով,ովքեր աշխատում են Ռուսաստանում ու ԽՍՀՄ նախկին տարածաշրջանում, նաև՝  նրաբարեկամների միջոցով փորձեց բանակցել Հենրիխի հետ: Խոսեպ Գվարդիոլան, ով հաջորդմրցաշրջանից կգլխավորի «Մանչեսթեր Սիթի»-ն, բարձր է գնահատում կիսապաշտպանին ևցանկանում է նրա միջոցով ուժեղացնել թիմի միջին գիծը: Աղբյուրը հաստատել է, որ Մխիթարյանի ներկայացուցիչները նրան արդեն տուն են գտելԼոնդոնում: Հավանաբար,  Պրեմիեր լիգայում խաղալու մտադրություն ունեցող խաղացողիտրանսֆերը անգլիական որևէ թիմի հետ կձևակերպվի նախքան Եվրոպայի առաջնությունն սկսվելը: Կիսապաշտպանը նաև առաջարկ ունի Թուրինի «Յուվենթուս»-ից, բայց «Արսենալ»-իտարբերակն ավելի հավանական է:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am