Վիլիանը՝ մրցաշրջանում Չելսիի լավագույն ֆուտբոլիստ
Բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը Լոնդոնի «Չելսիի» երկրպագուների վարկածով ճանաչվել է ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ֆուտբոլիստ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը երրորդն է, ում հաջողվել է լավագույնը ճանաչվել ե՛ւ թիմակիցների, ե՛ւ երկրպագուների կողմից: Մինչ այդ, դա հաջողվել էր անել իսպանացի Խուան Մատային ու բելգիացի Էդեն Ազարին:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 34 խաղում 27-ամյա Վիլիանը խփել է 5 գոլ ու կատարել է 6 արդյունավետ փոխանցում: