Այսօրվա իշխանությունը հեծած ավանակից պետք է իջնի․ գերաշնորհ տեր Միքայել Աջապահյան (video)

Կարծում եմ, որ մեր ելույթները տեղ հասան, և մարդիկ իրենց հետևություններն արել են։ Գուցե, մենք հրապարակային ներողության էինք սպասում, բայց, եթե մարդիկ հասկացել են իրենց սխալը, ոչինչ, թող ներողություն չխնդրեն։

Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Վեհափառի դեմ սանձազերծված արշավին ու հոգևոր դասի պատասխանին։

Ըստ գերաշնորհ սրբազան հոր՝ կան մարդիկ, ովքեր իրենց երիատասարդական խանդավառությունը փորձում են բավարարել եկեղեցու հաշվին․ «Եկեղեցին պատրաստ է նման բաների՝ և՛ դիմագրավելու, և՛ պատասխանելու, և՛ ներելու, ինչը և մենք արեցինք»։


Դիտարկմանը՝ ո՞ր ժամանակաշրջանի հետ կհամեմատեք Հայաստանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները, Միքայելը նշել է. «Ինչպես 1920-ականներին հեղափոխականները եկան իշխանության և իրենց առաջին թիրախն ընտրեցին եկեղեցին, այդպես էլ այսօր է։ Զուգահեռներ շատ կան, բայց Աստված չանի, որ այս ամենի հետևանքներն էլ լինեն նույնական»։

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ եկեղեցու դեմ գնալ, եկեղեցու հետ կռվելը գուցե ժամանակավորապես հաջողվի, բայց երկար պայքարել հնարավոր չէ։

Հարցին՝ երկու տարի առաջ այս երիտասարդները իշխանության եկան սիրո ու թավիշի մասին կոչերով, մինչդեռ այսօր հաճախ տեսնում ենք ճիշտ հակառակը, գուցե ժամանակն է՝ հոգևորականների խոսքը հասանելի դարձնել, Տեր Միքայել Աջապահյանը պատասխանել է․ «Երիտասարդները պետք է հաղթահարեն որոշակի բարդույթներ, մասնավորապես՝ երբ եկեղեցականներին մեղադրում են անցյալում չխոսալու մեջ։ Այսպիսի խոսակցություններն այլևս ամոթ են։ Ես գոնե այն հոգևորականն եմ եղել, որ խոսել եմ միշտ»։

Տ. Միքայել Աջապահյանը հորդորում է այսօրվա երիտասարդներին այլևս չփնտրել հակահեղափոխականներ․ «Հակահեղափոխականությունից տեռորի հոտ է գալիս։ Ի՞նչ է՝ հակահեղափոխականներին պատրաստվում եք տեռորի՞ ենթարկել։ Կամ, երբ վարչապետն ասում է՝ սիրում եմ բոլորիդ, այդ բոլորի մեջ հակահեղափոխականները չե՞ն մտնում»։

Հարցին՝ կա տեսակետ, որ այս իշխանությունը հարձակվում է մեր ազգային արժեքների վրա, արդյոք սա ծրագրված է, սրբազանը պատասխանել է․ «Չեմ կարծում, որ ծրագիր կա, բայց այս խանդավառ երիտասարդներից շատերին թվում է՝ իրենք մեծ գործեր են արել։ 2018թ․ թավշյա հեղափոխությունն իրենք ավելի բարձր են դասում, քան՝ Արցախյան հերոսամարտը, Ապրիլյան պատերազմը, կամ էլ թե մեր եկեղեցու գործունեությունը, որովհետև իրենց մոտ այդ էյֆորիան դեռ չի մարել»։

դիտվել է 1285 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am