Ռուսական բիզնեսի ու քարոզչության հմայքը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը, երեկ հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:

Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը:

ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ մասնագետներն աշխատանքները կսկսեն հայկական Զինված ուժերի ստորաբաժանումներից: «Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան հերթի մեջ է: Այս պահին խորհրդակցություն է ընթանում: Առաջինը, հավանաբար, նմուշառում կիրականացվի այն զինծառայողներից, որոնց մոտ կորոնավիրուսն արդեն իսկ հաստատված է: Կրկնակի թեստեր կարվեն՝ պարզելու՝ արդյոք վերջիններս առողջացել են»:

Ռուսաստանի կողմից Հայաստանին աջակցելը, իհարկե, դրական քայլ է: Սակայն Ռուսաստանը, որտեղ համավարակի տարածումը պակաս թափով չի ընթանում՝ կարծես, փոքր-ինչ անցել է համաճարակային աջակցության քարոզչության իրականացման: Սեփական երկրում հասարակությունը դժգոհում է, որ տարական՝ բժշկական դիմակներ ու ձեռնոցներ չեն կարողանում հայթայթել, իսկ քաղաքներում, գյուղերում ախտահանում չի իրականացվում, իսկ Պուտինը ցուցադրական օգնություն է ուղարկում այլ երկրներ:
Հիշեցնենք, նախ՝ Իտալիան նման հումանիտար օգնություն ստացավ, որից հետո իտալական մամուլը գրեց, որ ռուսական ապրանքների մեծ մասը ոչ պիտանի էին, ապա Միացյալ Նահանգներ ուղարկված օգնության առիթով՝ հրապարակվեցին տեղեկություններ, թե դրանք պարզապես վաճառվել են Միացյալ Նահանգներին:

«Ամերիկայի ձայնն» անդրադարձել է թեմային, թե ինչու Ռուսաստանն աջակցեց Միացյալ Նահանգներին: Մարտի 31-ին ռուսական ռազմական մի օդանավ 60 տոննա կշռով բժշկական սարքավորումներ հասցրեց Միացյալ Նահանգներ: Այն վայրէջք կատարեց կորոնավիրուսի էպիկենտրոն դարձած Նյու Յորքում: Ինչպես Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է ասել, ԱՄՆ-ի նախագահն ուրախությամբ է ընդունել մարդասիրական այս օգնությունը:

Սակայն ինչպես ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարեց, սարքավորումների ու մյուս մատակարարումների համար ԱՄՆ-ը վճարել է ամբողջությամբ: Ինչպես արտաքին գերատեսչության կայքում է ասված, ԱՄՆ-ը համաձայնվել է գնել բժշկական պարագաները, այդ թվում` շնչառությանը նպաստող սարքավորումները, երկու երկրների նախագահների միջև նախորդ օրն անցկացված հեռախոսազրույցի արդյունքում:
Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի ուշ հայտարարել է, թե մատակարարումների կեսի համար վճարել է ռուսական կողմը, մյուս կեսի համար` ԱՄՆ-ը: Նույն օրը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նորից է հանդես եկել հայտարարությամբ: Այս անգամ այն մասին, որ Վաշինգտոնն է վճարել ամբողջ բեռնափոխադրման համար, սակայն իջեցված գներով:

Ինչպես վերլուծաբան Հեդըր Քոնլին է նկատել, նման աղետների ժամանակ տարբեր պետություններ, որոնք հանդես են գալիս բարի կամքի դրսևորմամբ, ունենում են բարի մթնոլորտ հաստատելու նպատակ: Սակայն Կրեմլն իր այս քայլը կարող է ծառայեցնել այն տպավորությունը ստեղծելու համար, որ Միացյալ Նահանգներն ի վիճակի չէ հարթելու այս ճգնաժամը»:

Իսկ մեկ այլ վերլուծաբան` Մայքըլ Քարփենթերի խոսքերով, ռուսական առաքումներն ունեցել են պրոպագանդիստական նպատակ, ցույց տալու համար, որ այդ սարքավորումներն ավելի են անհրաժեշտ ԱՄՆ-ին, քան Ռուսաստանին:
Բացի այդ, ինչ վերաբերում է բժշկական սարքավորումներ առաքելու որոշման նկատմամբ ռուսների կարծիքին, ապա պետք է ասել, որ այստեղ այդ որոշումը համարում են հապշտապ, երբ կորոնավիրուսը սկսել է արագությունը գերազանցել Ռուսաստանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2384 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am