Զախարովան հերքել է թուրք փոխնախարարի Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը
Դիտել նաև
Ալիեւը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանին նոր պատերազմի նախապատրաստելու նպատակով զինելու մեջ»․ Ալիև
Էրդողան-Զելենսկի հանդիպմանը Թուրքիայի նախագահի կարևոր հայրարարությունները
ՄԱԿ-ում Ռուսաստանը խոշոր դիվանագիտական պարտություն կրեց Ուկրաինայի հարցում
Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի լուծումը հիմնված կլինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։ Այս մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մեկնաբանելով Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռեզա Թունա Թուրագայի հայտարարությունը, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկում է «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը և ակնկալում է միջանցքի բացումը շատ մոտ ապագայում՝Զախարովան ասել է, որ տեղեկություն չունի այդ մասին: