Բատկան բացեց Պուտինին «պատժելու» նոր էջը

Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է դիմել ամերիկացիների օգնությանը` Ռուսաստանից Բելառուսի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Այդ մասին նա հայտարարել է Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից շատ լուրջ հայտարարություններ և մտադրություններ հնչեցվեցին: Այդ մասին ես խոսեցի ԱՄՆ պետքարտուղարի հետ: Նրանք պատրաստ են oգնել մեզ նավթի մատակարարումների և ենթակառույցների [ստեղծման] հարցում: Փոմփեոն ինքը մեզ նավթ առաջարկեց մրցակցային գներով: Տեսաք նաև, որ Մյունխենի համաժողովի ընթացքում ամերիկացիները հայտարարեցին, թե մեկ միլիարդ դոլար են հատկացնում նավթամատակարարումների համար անհրաժեշտ ենթակառույցների ստեղծման համար: Մենք ևս կարող ենք ակնկալել, որ ամերիկացիներից շատ էժան վարկեր կստանանք բալթիական այդ դժբախտ խողովակաշարը կառուցելու նպատակով», - ասում էր Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ՝ բալթիական նավահանգիստներից բելառուսական նավթամշակման գործարաններ եկող նավթամուղերի կառուցումը պետք է դառնա Բելառուսի կառավարության առաջնահերթությունը: Լուկաշենկոն, սակայն, պնդում է, որ իր ենթականերն այդ հարցում թերանում են, առավել ևս, որ խոսքը ոչ թե մեծ ծավալների շինարարության, այլ մի քանի արդեն գոյություն ունեցող և այժմ անգործության մատնված խողովակաշարերը վերանորոգելու և իրար միացնելու մասին է:
«Կառավարությունը պատրաստվում է 100-կիլոմետրանոց խողովակաշարը ոչ ավել, ոչ պակաս՝ երեք տարի կառուցել: Առավելագույնը մեկուկես-երկու տարի պետք է տևի շինարարությունը: Խողովակաշարերի այդ միացումների համար անհրաժեշտ 100-120 միլիոն դոլարն էլ մենք ինքներս կհայթայթենք: Պարզապես պետք է տեղից շարժվել», - ըստ «Ազատության»՝ նշել էր Լուկաշենկոն` դիմելով կառավարության անդամներին:
Նրա խոսքով՝ այս բոլոր քայլերի արդյունքում արդեն մի քանի տարի հետո Բելառուսը կկարողանա սահմանափակել ռուսական նավթի ծավալը ներքին շուկայում: Մինսկը, այդուհանդերձ, նպատակ չունի ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրումից, վստահեցնում էր Լուկաշենկոն:

«Նավթի 40, գուցե 50 տոկոսը մենք կշարունակենք գնել Ռուսաստանում, եթե նրանք, իհարկե, ցանկանան: Դա տեղի կունենա, երբ մենք վերջնականապես դիվերսիֆիկացնենք մեր շուկան: Դրանից հետո մեզ անհրաժեշտ նավթի 30 տոկոսը կգնենք բալթյան պետություններում, ևս 30 տոկոսը՝ Օդեսայից: Այդ դեպքում մենք կունենանք նավթի երեք աղբյուր, դա նավթի ներկրումների առումով լիակատար դիվերսիֆիկացում կնշանակի», - նշում էր Բելառուսի նախագահը:

Անցյալ ամսվա սկզբին, հիշեցնենք, ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն Մինսկում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում կոչ արեց «իրական առաջընթաց ապահովել ամերիկա-բելառուսական հարաբերություններում»: «Մենք համոզված ենք, որ միասին կարող ենք բոլոր ուղղություններով իրական առաջխաղացում ապահովել մեր հարաբերություններում», - ասել էր ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Բելառուսի նախագահն, իր հերթին, գովեստով է խոսել հանդիպման մասին: «Շատ լավ է, որ դուք համարձակվեցիք Մինսկ այցելել, չնայած Բելառուսի և Միացյալ Նահանգների հարաբերություններում անցյալում առկա թյուրիմացություններին», - ասել է Լուկաշենկոն:
Փոմփեոյի այցը պատմական համարվեց, քանի որ վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղարն ավելի քան 25 տարի առաջ է այցելել Մինսկ: 1994 թվականին պետքարտուղար Ուորեն Քրիսթոֆերն ուղեկցել է Բելառուս մեկնած նախագահ Բիլ Քլինթոնին:

2019թ. օգոստոսին Լուկաշենկոյի հետ Մինսկում հանդիպել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, ով հետագայում Դոնալդ Թրամփի պահանջով ազատել է պաշտոնը:

Լուկաշենկոն անցյալ ամիս ասաց, թե «Մինսկը պատրաստ է նոր էջ բացել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում»: Մինսկում դրական հանգամանք են համարում նաև այն, որ ի շարս մի քանի երկրների՝ Բելառուսի նկատմամբ ևս պետք է սահմանվեր ԱՄՆ այցելելու արգելք, սակայն վերջին պահին Վաշինգտոնը հրաժարվել է այդ քայլից:

Ըստ ամենայնի՝ Լուկաշենկոն բացել է Պուտինին «պատժելու» նոր էջը՝ ամերիկացիների հետ բանակցելու պատասխան քայլով: Բատկան, կարծես, այլ քայլ չունի դիմագրավելու Ռուսաստանի ճնշումներին՝ առևտրա-տնտեսական բազմաթիվ հարցերում: Աշխարհաքաղաքական կուրսի շանտաժից բացի, փաստորեն, Լուկաշենկոյին այլ ելք չի մնացել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2511 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am