«Իշխում է «պոֆիգիզմը»», «բոլորը սպասում են հարմար պահի, որ փախչեն»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին քննադատում է Եվրասիական միությունն ու դրա անդամ պետություններին` այս կառույցի, իր բնորոշմամբ, անմխիթար վիճակի համար:

«Այն ազատությունները, որ մենք ժամանակին հռչակել էինք, այսօր գործնականում գոյություն չունեն: Կամ էլ կան, բայց ոչ ամբողջական ծավալով, մեղմ ասած: Ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը մեր միության ստեղծման հիմքն է: Բայց արի ու տես, որ մինչ օրս մենք դրան չենք էլ հասել: Գիտե՞ք ինչու», - դիմելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Բելառուսի նախկին վարչապետ Միխաիլ Մյասնիկովիչին՝ հարցնում էր Լուկաշենկոն, ինքն էլ պատասխանելով իր իսկ հարցին՝ «պոֆիգիզմը»:

Դրա մեղավորն էլ, ըստ Լուկաշենկոյի, ԵԱՏՄ անդամ պետություններն են, որոնց, մեծ հաշվով, միևնույն է այս դաշինքի ճակատագիրը: «Ուրիշներն իրենց ուրիշ դաշինքներում են տեսնում, պարզապես մնացել են ԵԱՏՄ-ում և սպասում են հարմար պահի, որ դուրս փախչեն այնտեղից»,-նշել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով, ի դեպ, Եվրասիական տնտեսական միությունը, միտված լինելով անդամ պետությունների միջև առևտրային սահմանափակումների վերացմանը, իրականում զարգանում է տրամագծորեն հակառակ ուղղությամբ:

«14 բացառություն, 37 սահմանափակում և 15 [պաշտպանիչ] պատնեշ գոյություն ունի այսօր ԵԱՏՄ-ում: Դրանք վաղուց պետք էր վերացնել, հակառակ պարագայում հարց է ծագում` ո՞րն է այս միության իմաստը, ի՞նչն է մեզ պահում այդ միության կազմում, եթե շուրջբոլորը միայն սահմանափակումներ են, պատնեշներ ու բացառություններ», - հռետորական հարցերի շարքը շարունակում էր Լուկաշենկոն` մեկ անգամ ևս խիստ քննադատության ենթարկելով Ռուսաստանի իշխանություններին:

«Մենք ինչպես միշտ շարունակում ենք ինտեգրման, իրական ինտեգրման կողմնակից մնալ, որը ստիպողաբար չպետք է իրականացվի: Այժմ ԵԱՏՄ-ում նոր տերմին է հայտնվել` «ինտեգրման պարտադրում», և չգիտես ինչու այդ պարտադրումը սկսվել է Բելառուսից: Ժամանակին, երբ մենք այս հարցերը քննարկում էինք Բորիս Ելցինի հետ, խոսում էինք իրական ինտեգրման մասին, որի արդյունքում, սակայն, որևէ մեկն իր ինքնիշխանությունը և անկախությունը չպետք է կորցներ: Իսկ երբ հարստացանք, հատկապես Ռուսաստանը, ի հայտ են եկել այս անհասկանալի քաշքշուկը, աղմուկը և ինտեգրման պարտադրումը», - նշում էր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահն ընդգծել է նաև, որ դաշինքը ստեղծվում է, որպեսզի հավասար պայմաններ ապահովի ընկերությունների, ձեռնարկությունների և մարդկանց համար, բայց դաշինքի ստեղծվելուց ի վեր կողմերը հեռանում են այդ սկզբունքներից, սկսվում են անհասկանալի պահանջներ և ձգտում դեպի մենաշնորհ:
Այս էլ որերորդ անգամ Լուկաշենկոն ահազանգում է ԵԱՏՄ-ում, մեղմ ասած՝ ոչ այնքան բարվոք վիճակի մասին, ցույց տալով այդ կառույցի գոյության ոչ արդյունավետ լինելը:
Վաղուց որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ-ն, թեև տնտեսական համագործակցության կառույց է, սակայն անդամ պետություններն այնտեղ են քաղաքական պատճառներով և կմնան այնտեղ՝ նույնպես քաղաքական պատճառներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5009 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am