Analitik. am կայքի տնօրենի օգնականը ևս կալանավորվեց

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել երկամսյա կալանքն ընտրել որպես խափանման միջոց Analitik. am կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամբ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը`նշելով, որ կալանավորումն անհիմն է: «Որեւէ հիմնավոր կասկած չկար, որ նա կապ է ունեցել դեպքի հետ: Բացի այդ, նա ունի երկու տարեկան երեխա եւ մշտական բնակության վայր»: Հիշեցնենք, որ Վարդուհի Գիշյանին մեղադրանք է առաջադրվել Քր. Օր 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում: Հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ԱԺ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են «analitik.am» խմբագրության աշխատակիցներ Անի Հովհաննիսյանը եւ Վարդիթեր Գիշյանը: Այս պահին Արաբկիրի դատարանը քննարկում է նաեւ «analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Նիկոլը, իր ողջ գործունեության ընթացքում, «թանկացումների» դեմ պայքարելու կեղծ թեզն է տիրաժավորել, իսկ հիմա իրա «գրպանային քաղաքապետարանը» դրել, մարդկանց քերթում ա». Արմեն Հովասափյան Չեմ ասի որ զարմացա, քանի որ հայի արյունը ու հայկական ինքնությունը նրա ընտանիքի համար ոչինչ է․ Անուշ Առաքելյան Պետք է կոտրել ամոթի և անարժանապատվության շղթան, որով իշխանությունը շղթայել է հայ ժողովրդին. Դավիթ Մանուկյան Որդեկորույս մայրը՝ Աննա Հակոբյանին. Մեր վերքերի վրայով քայլող ծուռտիկ ոտքերը մի օր կաղալու են Կինը «Instagram»-ի միջոցով առաջարկել է աշխատանք և գրանցումն իրականացնելու համար պահանջել է վճարում Մենք պարտվեցինք, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները կապ չունեին պետության հետ. Հայկ Դեմոյան Վարուժի և Պարգևի մոտ հայտնաբերվել է թմրանյութ Կարեն Սարուխանյանի ազգականը և ՔՊ ավագանու անդամը ձերբակալվել են. լուսանկարներ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Շիրակի մարզում բախվել են «KamAZ»–ը և «VAZ»–ը. կան տուժածներ և մեկ զոհ Տղամարդը կնոջն առաջարկել է իր և ընկերոջ հետ 4.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ Արթիկում շների դաժան սպանդ է իրականացվել ՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական անօդաչու թռչող սարքեր․ Սոբյանին Ալիեւը Շոլցին ասել է, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ Հոլանդիայի վարչապետը չեղարկել է Բաքու նախատեսված այցը Վաղվանից թեժ է լինելու․ լուրջ անակնկալներ են սպասվում Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա Չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել․ Տաթև Արցախ Քանի սրանք են մեզ իշխում, մեր ամեն նոր օրը նախորդից վատն է լինելու Ալիեւը բարձրաձայնել է, որ բարձունքներ գրավելը հեռահար նպատակ է ունեցել 2018-ը եկավ ու իր հետ բերեց մեծ աղետ, մի աննամուս ազգային պատուհաս և սկսվեց հայի կորուստների ժամանակը. Մարգարիտ Եսայան Աննա֊Էրատոն այ օրով աֆրիկյան կայֆերից է տեսանյութ հրապարակել... Կեցց֊են կայֆերը և կայծերը... Խայտառակության և ամոթի այս օրը պիտի վերափոխենք. Բագրատ Սրբազան Արարատում բախվել են «Nissan»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած Բայդենն ու Թրամփը կհանդիպեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am