Տղամարդը կնոջն առաջարկել է իր և ընկերոջ հետ 4.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ

Սարգիս Կ.-ն Սամվել Կ․-ի, Ֆրունզ Ա․-ի և նրա կնոջ՝ Հասմիկ Ա․-ի հետ միասին, իրեն պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով գարեջուր ըմպելով գնացել են Արարատի՝ Ոստան բնակավայրի գնացքի գծերի մոտ, որտեղ վերջինս կնոջն առաջարկել է իր և ընկերոջ՝ Սամվել Կ․-ի հետ, 4.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, ինչը Հասմիկ Ա․-ի կողմից մերժվել է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ վերջիններս նույն ավտոմեքենայով գնացել են «Արտաշատ» ԲԿ-ի հարակից հատված, որտեղ Սարգիս Կ․-ն նույն առաջարկն է արել Հասմիկ Ա․-ին, սակայն կինը կրկին մերժել է՝ հայտնելով, որ կզանգահարի ոստիկանություն, ինչից Սարգիս Կ․-ն հայտնել է, որ «ոստիկանության անունը լսելիս էն բանից է կպնում», բարկացել է, ապա կնոջն իջեցնելով ավտոմեքենայից՝ բռնել է մազերից և 3 անգամ գլուխը հարվածել է ասֆալտապատ գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Կնոջ մոտ ախտորոշվել է ձախ ուսահոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ակնակապճի դրսային շրջանի, դեմքի ձախ այտային շրջանի, վերին շրթունքի ձախ կեսի մեկական, ձախ ծնկահոդի շրջանի վնասվածքներ։

Սարգիս Կ.-ն նախկինում դատված է եղել։ Այս գործի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին։

Գործով դեռևս 2 նիստ է տեղի ունեցել։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 568 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանը ներկայացրել է 3 միֆ՝ կապված նոր ձևավորվող քաղաքական ուժի հետ Փաշինյա՛ն, Վարդաշենի շենքերում անգամ թափառող կենդանիները չեն դիմանա․ Սոնա Աղեկյան (video) Տրոլեյբուսը վրшերթի է ենթшրկել փչшցած ավտոմեքենան նորոգող վարորդին #ՀԻՄԱ․Երեկ մենք վերջնականապես տեսանք Նիկոլից սպասվող ամենամեծ վտանգը․հոգեբանը մեկնաբանում է Նիկոլին (video) Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից Ինչպես և ինչ պայմաններում «Տաշիր» ընկերությունների խումբը դարձավ Կրկեսի համասեփականատեր (video) Էս արդեն վերջն ա․․․ և՛ վրան ենք խփելու, և՛ հացադուլ ենք անելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք. Պողոս վարդապետ Վարդանյան Նիկոլ Փաշինյա՛ն, որտե՞ղ եք ուզում մեզ քցած լինեք․․․ վարդաշենցիները՝ կառավարության դիմաց (video) ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կառավարության մոտ․․․ բնակիչները ճանապարհ են փակել (video) Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. Տիգրան Աբրահամյան Արևմտյան «փիառի» փուչիկը Պատկերացնու՞մ եք՝ ինչ է լինելու․․․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ու իրենց թիմի քայլերի մասին (video) Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ 111 միլիոն դրամը մսխվել է, իսկ իշխանությունը առիթը բաց չի թողնում գլուխ գովելու. Արթուր Չախոյանը ահազանգում է Չորսուկես ժամանոց ասուլիսում Նիկոլի ամենավտանգավոր խոսքը․․․ (video) Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ» Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ» «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդումն ուղարկվել է ուսումնասիրության. ՔՊ պատգամավորները կպատժվե՞ն. «Ժողովուրդ» Եթե լսեք՝ միջանցքը տվել ենք, չհավատաք․ «Հրապարակ» Արտահոսքի մասին մշտապես են քննարկում․ «Հրապարակ» Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին «uպանության սպառնալիք հնչեցրած» մարդուն ձերբակալել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am