Որոշակի աշխատանքներով զբաղվելը որևէ կերպ չի ազդում նպաստի իրավունքի վրա. որոնք են դրանք

Վերջերս կառավարության որոշմամբ սեզոնային բոլոր տեսակի աշխատանքով զբաղվողներին տրվեց արտոնություն. այն է՝ նշված աշխատանքով զբաղվելը որևէ կերպ չի ազդում նպաստի իրավունքի վրա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը եւ ներկայացրել այդ աշխատանքների ցանկը.

1. Շահագործման մեջ գտնվող երթուղային գծերի, մերձատար և կայարանային


ուղիների ձյունամաքրման աշխատանքներ.

2. Ճանապարհների կառուցման հողային և ասֆալտապատման աշխատանքներ.

3. Էլեկտրական կայանի կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ`

ա) քաղաքային հեռախոսային ցանցերն օդայինից ստորերկրյա մալուխային գծերի վերակառուցում, բետոնային կոյուղու մեջ դրա հետ կապված բետոնե իրերի պատրաստում,

բ) ստորերկրյա և ստորջրյա զրահապատ մալուխների անցկացում,

գ) օդային սյունային և կանգնած քաղաքային հեռախոսացանցերի և միջքաղաքային հեռագրական-հեռախոսային գծերի կառուցում,

դ) սյուների քիմիական հագեցում, որը կատարվում է բաց օդում.

4. Անտառային տնտեսության և ծառայությունների մատուցման աշխատանքներ` տնկիների տնկում, անտառի վերականգնում, անտառամթերքների հավաքում.

5. Ձկնորսական և լճային կենդանիների որսի աշխատանքներ և դրանց հետ կապված` ձկների և լճային կենդանիների որսի այլ արտադրանքների մշակման աշխատանքներ.

6. Աշխատանքները շաքարի գործարաններում, որոնք անմիջականորեն կապված են ճակնդեղից շաքարավազ պատրաստելու հետ, ճակնդեղաչորանոցներում ճակնդեղի չորացման աշխատանքներ, քուսպաչորացման աշխատանքներ, որոնք կատարվում են շաքարավազի գործարաններում` շաքարի արտադրության ժամանակաշրջանում.

7. Պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքներ.

8. Գյուղատնտեսական աշխատանքներ` ներառյալ`

ա) նախացանքային աշխատանքները,

բ) գարնան գյուղատնտեսական աշխատանքները,

գ) բերքահավաքի աշխատանքները,

դ) հետբերքահավաքի աշխատանքները,

ե) գյուղատնտեսական կենդանիների ծնի կազմակերպումը,

զ) մատղաշի կերակրումը և խնամքը` մինչև 4 ամսական հասակը ներառյալ,

է) գյուղատնտեսական կենդանիների արոտային պահվածքը,

ը) խուզի կազմակերպումը.

9. Տորֆային աշխատանքներ` ներառյալ տորֆի արդյունահանումը, չորացումն ու հավաքումը, բացի մեքենայացված ագրեգատների և ուժային սարքավորումների վրա (հիդրոտորֆ, ֆրեզերային և մեքենայական կաղապարման արդյունահանություն, աշխատանք կաղապարող թրթուրների վրա և այլն) կատարվող աշխատանքներից, որոնք կատարում են մշտական հանքերում գտնվող բանվորները.

10. Գետային ու լճային հետախուզական աշխատանքներ.

11. Ջրաբաշխման և մելիորատիվ աշխատանքներ, չորացման և ոռոգման աշխատանքներ.

12. Յոդի արդյունաբերության մեջ` լճային ջրիմուռներ հանելու և այրելու բոլոր աշխատանքները և դրանց հետ կապված աշխատանքներ.

13. Հողերի աղազերծման և վերականգնման աշխատանքներ.

14. Կանաչ գոտու խնամողների (այգեպաններ) աշխատանքներ.

15. Պետական արգելոցների հրշեջ-տեսուչների աշխատանքներ.

16. Ճարտարագիտահետախուզական աշխատանքներ (տեղագրության տոպոգրաֆ) բանվորներ, հորատող հաստոցների բանվորներ).

17. Սննդի բացօթյա օբյեկտներում աշխատանքներ.

18. Ձմեռային զվարճանքների հետ կապված սպասարկման աշխատանքներ և ծառայություններ.

19. Բացօթյա լողավազանների շահագործման հետ կապված սպասարկման աշխատանքներ.

20. Բոնիֆիկատորի աշխատանք (մալարիայի կանխման միջոցառումներ իրականացնող աշխատողներ)։

Վերջում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ընդգծել է. «Գրանցեք սեզոնային աշխատանքը, եղեք ավելի պաշտպանված աշխատանքային իրավունքների տեսանկյունից, կուտակեք աշխատանքային ստաժը՝ ձեռք բերելով աշխատանքային կենսաթոշակի իրավունք»։

 

դիտվել է 770 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am