Առեղծվածային կրակոցներ՝ Պուտինի ասուլիսից հետո

Երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 18-ի սահմաններում Մոսկվայում հարձակում է տեղի ունեցել Լուբյանկա հրապարակում՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) գլխավոր շենքի մոտ, այն պահին, երբ ավարտվել էր երկրի նախագահի ամենամյա ասուլիսը, և Վլադիմիր Պուտինը գտնվում էր Կրեմլում՝ հատուկ ծառայությունների օրվան նվիրված համերգին:

Կրակոցներով հարձակման տեսագրություններն արագ տարածվել են համացանցում: Հարձակվողը գործել է միայնակ: Նա ցանկացել է մտնել ԱԴԾ ընդունարան, որը գտնվում է գլխավոր շենքի մոտ՝ Կուզնեցկի Մոստ փողոցում, սակայն հասկանալով, որ զենքով չի կարող ներս մտնել, վազել է ԱԴԾ գլխավոր շենքի ուղղությամբ, ընթացքում վիրավորել է ծառայության մեկ աշխատակցի, այնուհետև փոխհրաձգության ժամանակ ԱԴԾ մեկ աշխատակից մահացել է, ևս առնվազն երեքը՝ վիրավորվել: Հարձակվողն օգտագործել է Կալաշնիկովի արդիականացված ինքնաձիգ:

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնել է հինգ վիրավորների և մեկ զոհվածի մասին, որը սպա է: Սրանք պաշտոնական տվյալներն են:

Մինչդեռ անկախ լրատվամիջոցները և բլոգերները հայտնում են, թե հարձակվողներն առնվազն երեքն էին: Տվյալները նույնիսկ դեպքից ժամեր անց հակասական են:
Քրեական գործ է հարուցվել ծառայություն իրականացնող անձանց վրա հարձակվելու և սպանության հոդվածներով: Ենթադրյալ ահաբեկչին վնասազերծել է նշանառուն: Ռուսական պետական լրատվական գործակալությունները, հղում անելով երկրի հատուկ ծառայություններին, հայտնում էին, որ տեղի ունեցածը որակվում է որպես ահաբեկչություն, և որ դեպքի վայրում նաև հայտնաբերվել է պայուսակ, որում կար այլ զենք ևս և պայթուցիկ սարք:

Արդեն գիշերը որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ հարձակվողը 39-ամյա Եվգենի Մանուրովն էր: Դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ:

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններին հայտնի էր, որ Անվտանգության ծառայության օրվան նվիրված համերգի ժամանակ ծրագրված էր ահաբեկչություն, սակայն հայտնի չէր, թե որտեղ:
Բոլշայա Լուբյանկա փողոցի տարածքում տեղի ունեցած միջադեպի պատճառով մի քանի ժամ արգելափակված էր երթևեկությունը Մոսկվայի կենտրոնի այդ հատվածում:
Պետության ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ Պուտնինն օպերատիվ տեղեկացվում էր, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի կենտրոնում:
Դեպքը տեղի է ունեցել Կրեմլից ոչ հեռու՝ այն հրապարակում, որտեղ խորհրդային տարիներին կանգնած էր ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հիմնադիր Ֆելիքս Ձերժինսկու արձանը:

Ինչ էին ցանկանում ապացուցել հարձակումը ծրագրողները՝ Պուտինի ասուլիսից հետո և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մատույցներում: Անշուշտ այս կրակոցները ունեին սլաքներ, և այն ըստ ամենայնի ունենալու է հետևանքներ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2414 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am