Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի

05․08․2019թ․ «Պետական ինստիտուտները ամբողջությամբ կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։

12.12.2019թ․ «Էս տարվա բոլոր ցուցանիշները և ընդհանրապես ամեն ինչն արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Մեր բոլոր հաջողություններն ի հեճուկս պետական կառավարման համակարգի են և ի հեճուկս բոլոր նախարարությունների են։ Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես այդ դիմադրությունը ջարդելու եմ»։

Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Նա հետևողականորեն առաջ է տանում «վատ ժառանգություն եմ ստացել» և «չեն թողնում, որ աշխատեմ ու ձեզ լավ պահեմ» պարզունակ թեզերը։

Հանուն սեփական շահերի՝ Փաշինյանը քարոզում է պետական կառավարման համակարգի, այն է՝ պետության դեմ։ Նա թշնամություն է առաջացնում պողոսական հատվածի ու պետական բյուրոկրատիայի միջև։

Ինքն ուզում է ասել, որ բոլորը սրիկա են, կոռուպցիոներ ու անգրագետ։ Բնականաբար, բացի իրենից։

Պետական կառավարման համակարգին գոնե քարոզչական դաշտում պատերազմ է հայտարարված հետևյալ նպատակներով՝

ա․ խուսափել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում բացասական արդյունքների համար պատասխանատվությունից,

բ․ ապահովել տեսարաններ և շեղել հանրային ուշադրությունը բուն խնդիրներից,

գ․ նախապատրաստել պետական ապարատի դեմ հարձակման նոր ալիք։

Պատերազմ է հայտարարվում և բողոք ներկայացվում համակարգին այն դեպքում, երբ օրենսդիր ու գործադիր իշխանությունները սեփականաշնորհված են, ուժային և քննչական մարմիններն ամբողջությամբ վարչապետին են ենթարկվում, դատարաններում հատուկենտ են օրենքով շարժվողները, կառավարության ղեկավար օղակներում բացառապես մեկ մարդու քմահաճույքով նշանակվածներ են, խորհրդարանում ունենք լուռ մեծամասնություն։

Ումի՞ց է բողոքում Փաշինյանը։

Եթե հեղափոխությունը Արցախի շուրջ բանակցությունների օրակարգում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեմայի հայտնվելն է՝ ի հեճուկս Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հայտարարության, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է այդ հեղափոխությանը և Բրատիսլավայում գոնե ինչ–որ կարմիր գծեր են ներկայացվում։

Եթե հեղափոխությունը դատարաններն ապօրինաբար շրջափակելն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է այդ հեղափոխությանը։

Եթե հեղափոխությունը անձնական քմահաճույքով և քաղաքական հաշվարկով քրեական գործեր սարքելն ու վնգստացող դատավորների 100–տոկոսանոց ոհմակ ստանալն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է և թույլ չի տալիս վերջնականապես ասիական ոճի բռնապետություն կամ աֆրիկյան ոճի բանանային երկիր դառնանք։

Եթե հեղափոխությունը երկիրը Ֆեյսբուքով, «լայվով», «սելֆիով» ու անհավասարակշիռ որոշումներով կառավարելն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ այս պայմաններում կարողանում է այս կամ այն չափով մակրոտնտեսական կայունություն, սահմանների անվտանգություն, ներքին կարգուկանոն և ոչ քաոտիկ հասարակական հարաբերություններ ապահովել։

Բայց պետական կառավարման համակարգի հնարավորություններն ու ռեսուրսներն անսպառ չեն։ Դրանք կարող են մի օր չդիմանալ վարչապետի հախուռն ու էպատաժային գրոհներին։ Պետք է, հետևաբար, նոր որակի առաջնորդություն՝ նոր որակի Հայաստան կառուցելու համար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 725 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am