«Արսենալը» 58 մլն ֆունտ է առաջարկում

Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը լրջորեն հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանով և 58 մլն ֆունտ (մոտ 85 մլն դոլար) է առաջարկել նրա տրանսֆերի համար։ Այս տեղեկությունը ստացվել է 168.am-ի ռուսաստանյան աղբյուրներից (ինչպես հայտնի է, «Արսենալի» խոշոր բաժնետերերից մեկը ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովն է)։ Սրանից մեկ շաբաթ առաջ Bild պարբերականը գրել էր, որ Մխիթարյանին ցանկանում է իր կազմում տեսնել նաև «Չելսին» և պատրաստ է վճարել 60 մլն եվրո։ Ուշագրավ է, որ 2-3 ամիս առաջ հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 28 միլիոն եվրո էր, սակայն վերջին շրջանում նրա ցուցադրած խաղի արդյունքում այդ գինը բազմապատկվել է։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 29 խաղում Մխիթարյանը խփել է 11 գոլ և կատարել 13 արդյունավետ փոխանցում։ Իսկ Եվրոպայի լիգայում անցկացրած 15 խաղերում դարձել է 7 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին 1 տարվա ընթացքում, ըստ տարբեր լրատվամիջոցների, Մխիթարյանի նկատմամբ, բացի «Չելսիից» և «Արսենալից», հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Յուվենթուսը» և ՊՍԺ-ն։ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականը, սակայն բարձր գին առաջարկելու դեպքում չի բացառվում, որ դորտմունդյան ակումբը համաձայնի բաց թողնել մեր ֆուտբոլիստին։  

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am