Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հինգերորդ հանդիպումն անցկացրեց Բաթումում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիում:
Մեր ուժեղագույն շախմատիստուհին այս տուրում սեւերով մրցեց իր հետ համաքայլ ընթացող ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ: Ցավոք, նա անհարկի զոհաբերություն կատարեց խաղասկզբում եւ որակ կորցրեց: Մրցակիցը նյութական առավելություն ստացավ, որը աստիճանաբար վերածեց խաղայինի: Պարտիայի 43-րդ քայլին Էլինա Դանիելյանը ստիպված կանգնեցրեց ժամացույցը եւ երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում:
Այժմ մեր շախմատիստուհին 2 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Հաջորդ, 6-րդ տուրում, նա դարձյալ սեւերով կմրցի ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը