Աղմկահարույց հայտարարություն արած աղջիկը «Ժոկոյի» աղջիկն է. ինչ է հայտնի նրանց մասին

Մարդ ինչքան պիտի իր կենսագրությունը մոռացած լինի, որ չհիշի՝ իր հայրը 90-ականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել, ասել է թե՝ եղել է իշխանություն, ու ինքը լիուբոլ ապրել է։

Խոսքս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի մասին է, ում քույրը՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է: Ավագանու անդամի գրառումը խայտառակություն է, երևի ծանոթ- բարեկամ ասել են՝ հեռացրու գրառումդ, ու նա հեռացրել է, բայց հեղեղն իրենն անելուց հետո, ի՜նչ ուզում ես արա․․․ Ահա ֆեյսբուքյան գրառումը․

«Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»:

Ավագանու մի այլ անդամ էլ ՝ Լիլիթ Կարապետյանը, ստատուսի տակ արձագանքել է՝ «երբ սկսենք»։

Հիշեցնենք Նուարդին՝ 90-ականները, երբ իր հայրը բարձր պաշտոններ էր զբաղեցնում։

Նուարդ Վարդանյանի հայրը 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ 1993-ին եղել է ՀՀ նախկին պետնախարար, 1995-1998թթ.ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար:

Ավելի խորքից գանք՝ ո՞վ էր պատգամավորի հորը՝ Ժոկոյին, մականուն չէ, իր անունն է, (Գևորգ Վարդանյան), 90-ականներին «առաջ բրդել»։ Այդ թվերին մամուլում լայն արձագանք էր գտել թեման։ Միանգամից ասեմ՝ ԱԺ գերագույն խորհրդի պատգամավոր Դավիթ Վարդանյանը։ Պատգամավորն իր մերձավոր ազգականներին կարևոր պաշտոնների էր նշանակել։ Պատգամավորական լիազորություններով Դավիթ Վարդանյանին հաջողվել է նման պաշտոնների նշանակել իր մերձավոր ազգականներին․

1. ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ԺՈԿՈ), Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, այնուհետեւ պետական նախարար․․․Դավիթ Վարդանյանի աներձագը` կնոջ եղբայրը, նախկին ցեխավիկ։

2. ԴԵԿԱՐՏ ԴԱՎԹՅԱՆ, հանրապետության կառավարության վերահսկողական տեսչության պետ, Դավիթ Վարդանյանի փեսան` քրոջ ամուսինը։

3. ՀՐԱՉԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ, Երքաղգործկոմի բնակշահագործման վարչության պետ, Դավիթ Վարդանյանի փեսան` մյուս քրոջ ամուսինը։

4. ՀԱՄԼԵՏ ԹՈՐՈՍՅԱՆ, Հայտեղարդ արտադրական միավորման գլխավոր տնօրեն, Դավիթ Վարդանյանի փեսայի` Հրաչիկ Թորոսյանի եղբայրը, նախկին ցեխավիկ։

5. ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Հայտեղարդ համակարգի Զովունու լայն սպառման ապրանքների գործարանի տնօրեն, Դավիթ Վարդանյանի եղբայրը։

Այնպես որ կարող եք տեղեկանալ, թե ականջ ծամողն ի՜նչ հզոր բարեկամներ է ունեցել 90- ականներին։ Ընդամենը մի քանի մերձավորների մասին եմ հիշեցնում։ Ավագանու անդամը ո՞նց է հայտարարում, որ «Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել»․․․

Ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է եղել իր սարսափը, նման հզոր մերձավորներ ունեցողը սարսափի՞ց է խոսում։ Հոր ու բարեկամների զորությունն այնքան ուժեղ է եղել, որ հեղափոխությունից հետո երկու քույրերով հայտնվել են «իրենց մոր փորում»։ Մի քույրը՝ ավագանու անդամ, մյուսը՝ պատգամավոր։ Նրանց հայրը մահացել է 2019 թվականի հունիսի 9-ին։ Հոր մահվան կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պետբյուջեից 2 մլն 277․ 41 հազար դրամ է տրամադրվել։

Այդ ինչպե՞ս է լինում, երբ 90-ականների պաշտոնյաների ժառանգները հայտնվում են հեղափոխական իշխանության հրեշտակային փետուրների ներքո, բայց հայտարարում են, որ սարսափի մեջ են մեծացել։ Միակ պատճառն այն է, որ նրանք ցանկանում են ժխտել հեղափոխական իշխանության և 90-ականների իշխանության սերտ կապը։

Hraparak.am

դիտվել է 7720 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am