«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց կտա Հանրային հեռուստաընկերությանը։ Բնականաբար՝ առանցքում Ամուլսարի հանքի խնդիրն է։
Մեր տեղեկություններով, վարչապետն է փոխվարչապետին «գործուղել» Հ1, որ ներկայացնի իրենց դիրքորոշումը։
Բայց դրանով Ամուլսարի հարցն ամբողջությամբ «կկարեն» Ավինյանի վրա, ում առանց այն էլ ուղղված է հանրային պարսավանքի ու դժգոհության մեծ դոզան, անգամ կոռուպցիոն կասկածներ կան՝ Ամուլսարի հետ կապված։
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հաստատեց պլանավորվող հարցազրույցի փաստը։ «Այո, նախապատրաստվում ենք հարցազրույցի, ունենք այդպիսի պլաններ, բայց կոնկրետ օրվա մասին դեռեւս չենք կարող ասել։ Երբ հայտնի լինի, կհայտարարենք»,- ասաց Վարագ Սիսեռյանը»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը