Փաշինյանը ռուս «Իվան Վասիլևիչին» արգելելու է Հայաստանում տաքսի վարել

Փաշինյանը ռուս «Իվան Վասիլևիչին» արգելելու է Հայաստանում տաքսի վարել. Հայաստանի իշխանությունները շարունակում են անտրամաբանական արտաքին քաղաքականությունը, որը հիմնականում վերաբերում է հայ-ռուսական օր օրի վատթարացող հարաբերություններին...

Սեպտեմբերի 10-ին՝ ԱԺ նիստում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը փաստացի հայտարարեց, որ ՌԴ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին արգելվելու է մեքենայով բիզնեսի վարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի տարածքում... Որքան կարելի է հասկանալ, սա Փաշինյանի կառավարության հերթական դարակազմիկ պատասխանն էր Կրեմլին, որը մեկ տարուց ավելի է բացահայտ խոչընդոտներ է ստեղծում իր տարածքում Հայաստանում տրված վարորդական իրավունքով աշխատող ՀՀ քաղաքացիների համար...

Մոսկվայի և Երևանի բանակցություններն այս հարցի շուրջ, որքան կարելի է կռահել, ձախողվել են և պաշտոնական Երևանը, գրեթե, նույնաբովանդակ պատասխան է տալիս Մոսկվային... Սակայն, այս ամենում մի «բայց» կա... Եթե Մոսկվան իր տարածքում չի ճանաչում ՀՀ-ի կողմից տրված վարորդական իրավունքները, ապա դրանից տուժում են հարյուր հազարավոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք ամեն տարի մեկնում են ՌԴ արտագնա աշխատանքի՝ տաքսի վարում, առաքիչ աշխատում կամ բազմաթիվ շինարարություններում որպես վարորդ աշխատում... Հիմա հարց. իսկ ո՞ւմ են վնասելու մերոնք, եթե ընդունեն օրենք, որի համաձայն ՀՀ տարածքում չեն ճանաչվելու ՌԴ-ի կողմից տրված վարորդական իրավունքները... Չլինի՞ պարոն Փաշինյանն այս քայլով ցանկանում է արգելել հարյուր հազարավոր ռուսաստանցի «իվանների» մուտքը Հայասատան, որոնք այստեղ տաքսի են վարում, առաքիչ աշխատում և այլն... Ինչի՞ համար է ընդունվում այս անիմաստ օրենքը, որից կարող են տուժել հայազգի բազմաթիվ ՌԴ քաղաքացիներ, ովքեր, ինչպես այս տարի շատերս ականատես եղանք, իրենց «տաքսիներով» ժամանել էին Հայաստան...

Ստացվում է, որ այս օրենքի ընդունումը վնասելու է մեր ռուսաստանաբնակ հայրենակիցներին և որևէ կերպ չի կարող վնասել որևէ ոչ հայ ռուսաստանցու, քանի որ ես մինչև հիմա մի օրինակ չգիտեմ, որ այդ երկրի ոչ հայ քաղաքացին Հայաստան գալիս է խոպան և այստեղ աշխատում է վարորդ...

Մինչև ինչ-որ քայլ ձեռնարկելը լավ կլինի մի փոքր վերլուծել և հասկանալ, թե այդ քայլից ինչ օգուտ և վնաս կարող ես ստանալ... Սակայն, ՀՀ վարչապետին բացարձակ չի հետաքրքրում այդ ամենը... Պարոն Փաշինյանը, փորձելով հակադարձել Մոսկվային, արդեն որերորդ անգամ է հայտնվում է զավեշտալի իրավիճակներում՝ հարվածելով երկրի վարկանիշին... Հիշեցնեմ, որ մինչ այս անտրամաբանական առաջարկով ԱԺ մտնելն էլ, ի պատասխան Մոսկվայի կողմից գեներալներ Պողոսյանին և Հարությունյանին Հայաստանի իրավապահներին չհանձնելուն, Հայաստանն ապաստան էր տրամադրել իրեն Պուտինի ընդդիմախոս հորջորջած ինչ-որ թափթփուկի, ով, ի դեպ, պարզվեց, որ ֆաշիստ է և 2013 ու 2015թթ. բավականին ակտիվ մասնակցություն է ունեցել, համապատասխանաբար, Արզամասում և Մինվոդիում տեղի ունեցած հուժկու հակահայկական ելույթներին՝ կոչ անելով տեղացիներին վտարել հայերին այդ քաղաքներից... Մոսկվային «ցավեցնելու» փոխարեն Հայաստանի իշխանությունները հայտնվեցին ծիծաղելի վիճակում՝ Հայաստանում ապաստան տալով հակահայ ֆաշիստ ինչ-որ աղբի...

Հ.Գ. Համոզված եմ՝ նույն զավեշտալի վիճակում Հայաստանն էլի կհայտնվի, եթե ԱԺ-ն սահմանափակի ռուսական վարորդական իրավունքների կիրառումը ՀՀ տարածքում... Այդ ամենից կտուժեն միայն մեր ռուսաստանաբնակ հայրենակիցները...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am