«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են «Իմ քայլի» մեր աղբյուրները` սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում խմբակցությունում` կապված նոր ստեղծվող կոռուպցիոն խորհրդի հետ։
«ՀՔԾ-ի փոխարեն ստեղծվող այդ սուպերմարմնում են հավաքվելու բոլոր կառույցների` ՊԵԿ-ի, ՀՔԾ-ի, այդ թվում և ԱԱԾ-ի քննչական մարմինները:
Կռիվը գնում է ԱԱԾ-ից այդ գործառույթն «առգրավելու» համար, որ Դավիթ Սանասարյանի և նման այլ գործերը ջրվեն։ Սորոսականներն այդ հիբրիդ կառույցի ղեկավար են տեսնում Սասուն Խաչատրյանին, որի եղբայրը Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է, նախագծի մյուս հոգևոր հայրն էլ սորոսական արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանն է, որը կիրառել է Ուկրաինայի և Մոլդովայի մոդելը, սակայն այդ երկրներում նշված կառույցը որևէ հաջողություն չի գրանցել, և դատական վախճանով գործեր գրեթե չկան»,- տեղեկացրեց «Իմ քայլի» ոչ սորոսական թևի ներկայացուցիչը:
Ասել է` ուրույն վեթթինգի՞ է ծառայելու այդ կառույցը: «Այո։ Հաշվի առեք նաև, որ նոր մոտեցումներով` փոխկապակցված անձանցից բացի, կարող է ուսումնասիրվել տվյալ պաշտոնյայի հարևանի, ծանոթի, վարորդի «բարեվարքությունը» ևս, փաստաթղթեր պահանջել նրանցից»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը