Դա անբարոյականություն է. Մովսես Հակոբյան

«168 Ժամ»-ը գրում է․ «Նոր իշխանությունները 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող-քննող ԱԺ քննիչ հանձնաժողով են ստեղծել, որը, ըստ իրենց, մտադիր է բացահայտել պատերազմի հանգամանքները։ Այս ամենի քաղաքական բուն նպատակները դեռևս հայտնի չեն, թեև Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար, այլ երաշխավորելու, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել»: Նա նաև նշել էր, որ մեղավորներ լինելու դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն, և պատիժն անխուսափելի է։

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ այդ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացառապես քաղաքական ակտ է՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով։ «Ակնհայտ է, որ հանձնաժողովը ստեղծվել է՝ որպես Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «ջոկեր», երբ նա դրա մասին հայտարարեց այն օրերին, երբ խնդիր կար իր իշխանության հետ»։

Այս ընթացքում քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ, անհատ գործիչներ հայտարարում էին, որ խնդիր են տեսնում նաև նրանում, որ այդ հանձնաժողովը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հաշվի առնելով նրա քաղաքական «ոչ մաքուր» անցյալը: Առավել ևս, որ Ա. Քոչարյանը կոնկրետ սևեռվածություն ունի նախկին իշխանությունների նկատմամբ։

Ինչևէ, իշխանությունները Փաշինյանի հրահանգով այն ստեղծեցին և հասկացան, որ իրենց կենսափորձը և առհասարակ մասնագիտական ունակությունները չեն բավականացնում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու-քննելու համար։ Այդ իսկ պատճառով որոշել են ներգրավել նաև Հայաստանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին ներկայացուցիչներին։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե անհրաժեշտության դեպքում հանձնաժողով կկանչեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Արմեն Աշոտյանն ի պատասխան լրագրողի հարցի՝ ասել էր. «Սերժ Սարգսյանը թաքցնելու ոչինչ չունի ապրիլյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո եղած ռազմաքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ …Ի դեպ, լավ կլիներ, որ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի հետ հարց ու պատասխանը, եթե այն պետք է տեղի ունենա, լիներ ուղիղ եթերում»։

Նշենք, որ այս ընթացքում ապրիլյան պատերազմի զինվորների հետ անհայտ նպատակներով հարցազրույց-հարցաքննություններ են անցկացվում։ Նախկին զինծառայողների ընտանիքի անդամներից մեր թղթակցին պատմել էին, որ «դավթարով» տուն եկած երկու տղամարդ հերոս տղաներին ստիպել էին պատմել, վերհիշել ապրիլյան պատերազմի օրերին տեսածն ու ընկալածը՝ դրվագ առ դրվագ: Նրանցից մեկին հետաքրքրել էր անգամ հերոսներից մեկի վիրավորում ստացած մարմինը, բացել և զննել էին սպիները, բժշկական փաստաթղթերը, հետո անցել էին այդ օրերին կիրառված զենքերի մասին հարցադրումներին:

168.am-ի հետ զրույցում հերոսներից մեկը տարակուսել էր, որ զենք չտեսած մարդու են ուղարկել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու՝ հաշվի չառնելով նրա չիմացությունը: Ասում էր՝ զրույցի ընթացքում ամեն զենքի անունը լսելիս՝ պաշտոնյան տեղում միանգամից ինտերնետով որոնում էր տալիս, որ նկարագրվող տեսարանների մասին քիչ թե շատ պատկերացում կազմեր: «Ռեալիթի շոուի» ժանրով աշխատող ինքնահռչակ քննող խումբը զինհաշմանդամներից մեկին նունիսկ համոզել և հարցաքննության համար մինչև Արցախ էր հասցրել իր մեքենայով:

Արցախի Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ հանձնաժողովի գործունեությանը և ապրիլյան պատերազմի շուրջ տարածվող միֆերին՝ ասել է.

«Ես կարող եմ 100 տոկոսով վստահեցնել, որ ապրիլյան պատերազմի օրերին զինամթերքի պակաս չի եղել:

Զինամթերքի առկա քանակը բավարար էր անգամ այդ օրերին դիրքերին մոտեցած հակառակորդի հարյուրապատիկ գերազանցող ուժերին ջախջախելու համար: Դրանք հաշվարկված նորմեր են, և այսօր էլ այդ հաշվարկով է զինամթերք տրվում զորամասերին: Ուզում եմ ընդգծել՝ ապրիլյան դեպքերից հետո էլ շարունակվում է նույն քանակությամբ զինամթերք բաշխվել դիրքապահին, այստեղ միֆեր հորինելու իմաստ չկա: Հրամանները կան, կարող եք հանել և ուսումնասիրել՝ ինչ քանակությամբ է զենքը տրվել մինչև 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ և այսօր:

Չի եղել այնպես, որ որևէ մարտական տեխնիկայի մեջ վառելիք չլինի, խնդրում եմ՝ հետևեք պատասխանատու մարդկանց հայտարարություններին, բանակի կարգ ու կանոնից հեռու մարդկանց դատողություններով միֆեր մի՛ տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք հանրության շրջանում:

Ի տարբերություն մյուս բոլոր կառույցների՝ բանակի դեպքում, երբ տեխնիկան շահագործում ես և վերադառնում զորանոց, առաջին գործողությունը, որ կատարվում է հսկիչ կետում անցնելիս՝ դա լիցքավորումն է: Դա պարտադիր գործողություն է, բաքը պիտի լցվի ամբողջությամբ՝ անկախ այն բանից՝ տեխնիկան անսա՞րք է, թե՞ սարքին»:

Անդրադառնալով այդ օրերին ծանր վիրավորում ստացած զինվորներին խոսեցնելու դեպքերին՝ Հակոբյանն ասել է.

«Շատ սխալ եմ համարում, երբ ձեր նշած դեպքերով վիրավորում ստացած զինվորների են խոսեցնում, որոնք հասկանալի պատճառներով իրավիճակից կարող են կցկտուր դրվագներ հիշել, կամ չհիշել ոչինչ, բայց բաներ փոխանցեն, որոնք ընդամենը վերցված են սրա-նրա էմոցիոնալ պատմածներից: Երկար ժամանակ վերականգնվող հիշողությունը ի մի բերող զինծառայողների են հաճախ խոսեցնում և բանակի մասին կարծիք են ձևավորում: Ես դա համարում եմ անբարոյականություն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

դիտվել է 1220 անգամ
Լրահոս
Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am