«Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին, պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպում է անցկացնում «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Գարեգին Չուգասզյանի և Ժիրայր Սեֆիլյանի հետ: Այս հանդիպման մասին լուրը լայնորեն քննարկվեց սոցիալական ցանցերում և մամուլում՝ հռետորական հարց հնչեցնելով՝ ինչ ընդհանուր օրակարգ ունի վարչապետը տեռորիստների հետ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել՝ ինչ ընդհանուր օրակարգ է առկա: Սակայն վերջինս դժվարացավ մանրամասներ ներկայացնել՝ ասելով, թե հանդիպմանը չի մասնակցել և միայն կարող է հաստատել հանդիպման փաստը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:
Անդրադառնալով քննադատություններին՝ նա նշեց. «Հանրապետական կուսակցությունը թող իրենց գործածի համար բնորոշում գտնեն, հետո նոր ուրիշներին բնորոշում տան»:
Իսկ, ահա, Ժիրայր Սեֆիլյանը հանդիպման մասին նշեց, թե վարչապետի հետ խոսել են իրենց մոտ առկա մտահոգությունների մասին՝ կապված երկում ստեղծված իրավիճակի հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» երթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը