Հեղափոխությունից հետո ոչ մի լուրջ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատություն իրականացնենք, դա մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա և մեծ հարված կհասցնի պետաիրավական համակարգին: Թե ինչ արդյունքներ կգրանցվեն, բացասականները տեսնում եմ, բայց ոչ մի դրական բան չեմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Անցումային արդարադատության անցնելու համար Հայաստանում ոչ մի նախադրյալներ չկան: Անցումային արդարադատության անցնում են այն երկրներում, որտեղ ներսում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ՝ կա՛մ ֆաշիստականից անցնում ես դեմոկրատական ռեժիմի, կա՛մ տոտալիտարից, որտեղ 100-ավոր բանտարկյալներ կան, անցնում ես դեմոկրատականի: Հայաստանը նախկինում ոչ մի ցուցակում չի համարվել տոտալիտար պետություն, անգամ ավտորիտար չի համարվել: Այսինքն՝ ոչ մի ձևով արդարացված չէ: Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատության անցնենք, դա առաջինը մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա: Այսինքն՝ մենք մեր պետության մասին ավելի վատը պետք է խոսենք, քան ինքը կար, որպեսզի արդարացնենք, թե ինչու ենք անցումային արդարադատության անցնում»,-նշեց ՀԽ նախագահը:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո ոչ մի լուրջ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ըստ նրա՝ այլ երկրներում սովորական ընտրություններից հետո նոր իշխանություններն ավելի շատ փոփոխություններ են իրականացնում, քան հիմա Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տեղի են ունեցել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին հրապարակվեց անցումային արդարադատության նախագիծը, որով նախատեսվում է հավաքել 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների, ինչպես նաև հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր: 1996 թ.-ի նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը ընդդիմության միասնական թեկնածուն էր, և հիմնական պայքարը իր և այդ ժամանակ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև էր: Շատերի գնահատմամբ, հենց այդ օրվանից սկսած Հայաստանում արմատավորվեց ընտրությունների կեղծման գործելակերպը: Նախագծում նաև նշվում է, որ դիտարկվելու են խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները:

«Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել, բայց հետ գնալ և փոխել պատմությունը, հնարավոր չէ: Չկա իրավական ձև՝ գնալ հետ և վերականգնել խախտված իրավունքները: Դա գեղեցիկ հնչում է մատուցելու համար, բայց իրականում դա չիրականացվող բան է: Դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման հարցին, ԱԺՄ նախագահը նշեց, որ այն պետք է լուծվի ոչ թե հանրաքվեի, այլ կառավարության կամքի դրսևորման միջոցով. «Պետության ղեկավարը պետք է կարողանա որոշումներ կայացնել: Շատ անգամ այդ որոշումների ժամանակ տարբեր կողմերից ճնշումներ են լինում, շատ անգամ դու որոշումն ընդունում ես ոչ լիարժեք ինֆորմացիայի հիման վրա, բայց պետության ղեկավարը որոշում ընդունելու համար է: Մասնագետները պետք է որոշեն՝ հանքի շահագործման դեպքում ընդունելի՞ են այդ վնասները, թե՞ ոչ, որովհետև չի կարող ոչ մի վնաս չբերել: Չեմ կարծում եմ, որ այսպիսի հարցերը պետք է լուծել հանրաքվեի միջոցով, դա մասնագետների հարց է և պետական կամք՝ աշխատեցնել, թե չաշխատեցնել և պատասխանատվություն կրել հետևանքների համար»:

դիտվել է 1635 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am