Արցախի ամերիկյան աջակցության հարցը՝ օդում կախված

ԱՄՆ վարչակազմը որոշեց վերականգնել ֆինանսավորումը 2019թ. արտաքին օգնության ծրագրերի վերաբերյալ, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը:

Փաստացի, Թրամփի վարչակազմը հետ կանգնեց արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից, ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019թ. համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:

Ինչ վերաբերվում է 2020թ. ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ձգտում էր դադարեցնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք որակելով ոչ անհրաժեշտ և անիմաստ և սառեցրել էր 4 միլիարդ դոլարի տրամադրումը, որն արդեն հաստատված էր Կոնգրեսի կողմից:

«ԱՄՆ-ում հատկացումների գործընթացը բավականին բարդեցված է: Նախ առաջարկությամբ հանդես է գալիս վարչակազմը: Այնուհետև արտաքին օգնության նախագիծը քննարկում են Կոնգրեսի երկու պալատները և հանգում համաձայնության ու վերջապես, նախագահը ստորագրում է կամ չի ստորագրում օրինագիծը: Այս պահին հարաբերությունները նախագահ Թրամփի և Կոնգրեսի միջև հակասական են»,- ասում է քաղաքագետ Էմիլ Սանամյանը:

Սակայն Սպիտակ տունը հետ կանգնեց արտաքին օժանդակության միջոցների սառեցման և կրճատման գաղափարից այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մի շարք բարձրաստիճան օրենսդիրներ դեմ են այս գաղափարին: Կոնգրեսի հաստատված միջոցների կրճատմանն ընդդիմացան ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական օրենսդիրները: «Այս վարչակազմը ցանկանում է որքան հնարավոր է քիչ ծախսել արտաքին օգնության ծրագրերի վրա՝ քաղաքական ճնշում գործադրելով հնարավորինս շատ կրճատումներ իրականացնելու համար»,- ասում է քաղաքագետ Էմիլ Սանամյանը:
Միևնույն ժամանակ վարչակազմն իր դժգոհություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների դիրքորոշման կապակցությամբ: Սպիտակ տունը հայտարարել է, որ ակնհայտ է, որ շատ կոնգրեսականներ չեն աջակցում միջոցների անիմաստ վատման դադարեցման ջանքերին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին նշել է, որ այդ օժանդակության դադարեցումը կխախտեր կողմերի միջև վստահությունը բյուջեի հաստատման գործընթացի շուրջ: Իրենց հերթին հանրապետական երկու ազդեցիկ օրենսդիրներ, սենատոր Լինդսի Գրեհամն ու կոնգրեսական Հոլ Ռոջերսը նշել են, որ արտաքին օգնության միջոցների սառեցումը վնաս կհասցներ ազգային անվտանգությանն ու հակաահաբեկչական ջանքերին, ինչպես նաև խնդիրներ կստեղծի Սպիտակ տան և Կոնգրեսի միջև բյուջեի հարցերով բանակցություններում:

Անհայտ է Արցախի աջակցության հարցը, և առայժմ պարզ չէ, թե կշարունակվի Լեռնային Ղարաբաղում ականազերծման ամերիկյան ծրագիրը, թե ոչ: Հայտնի է, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է կրճատել ամերիկյան արտաքին օժանդակության ծավալները: Կոնգրեսը շուտով պետք է անդրադառնա այս հարցին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը հայտնել է, որ այս ուղղությամբ դեռևս չկա վերջնական որոշում:
Վերջերս ԱՄՆ վարչակազմը, սակայն, ազդարարել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրի ֆինանսավորման դադարեցման մասին: Բրոք Բիրմանը գոհ է շուրջ 18 տարի տևած ծրագրի արդյունքներից՝ ընդգծելով, որ վերջին զեկույցների համաձայն ականազերծումը իրականացվել է 97,9 տոկոսով:

Ամերիկահայ կառույցներն ու ականազերծման ծրագիր իրականացնող բրիտանական HALO Trust կազմակերպությունը կոչ են անում վարչակազմին շարունակել այս ծրագրի ֆինանսավորումը՝ վկայակոչելով ԱՄՆ 89 կոնգրեսականների ու 22 սենատորների ստորագրությամբ նամակն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրենին ծրագրի դադարեցման որոշման վերանայման կոչով: «Օգնությունը Արցախին պետք է հանդիսանա հայ-ամերիկյան երկխոսության օրակարգի կարևոր մաս»,- նշում է Հայ Դատ հանձնախմբի ներկայացուցիչը:

«Անցած տարիների ընթացքում Halo Trust- ը շատ օգտակար գործունեություն ծավալեց ականազերծման հարցում: Անհրաժեշտ է հավելյալ ժամանակ այն ավարտելու համար»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչը: Իր հերթին HALO Trust-ը ևս հույս է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը կվերանայի իր որոշումը: Կազմակերպությունը տեղեկացնում է, որ նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման կարիքների մասին հետազոտություն, որը կբացահայտի ծրագիրն ավարտին հասցնելու անհրաժեշտ միջոցներն ու ժամկետները:

Թամար Բագրատունի

դիտվել է 778 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am