«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ հետաքրքրեց, թե ֆոնդային բորսայում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերն այսօր ինչ գների սահմաններում են, եւ ինչ տատանումներ են արձանագրվել այս տարիներին։ Մեզ ասացին, որ ամենաբարձրը եղել է 2009 թվականին՝ դա «Լիդիանի» «ոսկե դարն» էր, երբ արժեթղթերի նոմինալ գինը 3 դոլարի էր հասնում։ Իսկ ամենացածրը եղել է անցյալ տարի՝ 2018-ին, ընդամենը 8 ցենտ։ Դա այն շրջանն է, երբ հանքի ճանապարհը փակվեց, եւ հույս չկար, որ կբացվի։
ԷԼԱՐԴ-ի փորձաքննության հրապարակումից հետո արժեթղթերի գինը մի քիչ բարձրացել էր՝ հասնելով 18 ցենտի։ Սակայն երեկ կրկին 2 նիշով իջել է՝ հասնելով 16 ցենտի։
Ընդ որում՝ համաշխարհային շուկայում ոսկու գները բարձրանում են, իսկ ոսկի արդյունահանելու ծրագիր ունեցող ընկերության արժեթղթերը՝ ընկնում։ Ուշագրավ է, որ այս ամիսներին կա նաեւ կասկած, որ ընկերության արժեթղթերի գինն արհեստականորեն իջեցնում են, որ էժանով գնեն եւ հետագայում մեծ եկամուտներ ունենան»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը