Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Բաթումում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրիում առաջին պարտությունը կրեց:
Այսօր կայացած 2-րդ տուրում մեր մարզուհին սպիտակներով հանդիպեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Վալենտինա Գունինայի հետ: Էլինա Դանիելյանը վստահ սկսեց պարտիան եւ միջնախաղում անգամ դիրքային առավելություն ստացավ, սակայն հետո նա հայտնվեց ցայտնոտում եւ կոպիտ սխալներ թույլ տվեց: Դրանից անմիջապես օգտվեցին սեւերը, որոնք անցումային զինվորի օգնության 55-րդ քայլին հասան հաղթանակի:
Այդպիսով, Էլինա Դանիելյանը տանուլ տվեց պարտիան եւ մնաց նույն 0,5 միավորով: Հաջորդ, 3-րդ տուրում, նա սեւերով կմրցի չինուհի Ժաո Քսյուի հետ, որը երկու տուրից հետո նույնպես կես միավոր ունի եւ հինգ ետնապահներից մեկն է:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը