Կամավոր անհատույց նվիրատվություններ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

Հրապարակը գրում է. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պրպտել են եւ, իբր, «թափանցիկ» աշխատելու ձեւ են գտել․ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը վերջերս արձակել է թիվ 325-12՝ «ԲԿ-ին նվիրաբերություն իրականացնելու գործընթացն ապահովելու մասին» հրամանը՝ հղում անելով բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի 88-րդ հոդվածի երրորդ մասին։ ԲԿ տնօրենը հրամայել է ընկերության անհատական կոդիֆիկատորում ավելացնել նոր կոդեր՝ նվիրաբերության պայմանագրով «անհատույց կամավոր սկզբունքով կատարված դրամական միջոցների դրամարկղ մուտքագրման համար»։

Հիվանդանոցային կոդը՝ 79-10, պոլիկլինիկականը՝ 79-11, եւ այսպես շարունակ։ Խոսքը բուժանձնակազմին տրվող նվերների մասին է, որը պետք է մուտքագրվի ԲԿ ֆոնդին։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչի» տնօրենի հետ ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել, մասնավորապես, թե այդ ովքեր են եւ ինչու են ցանկանում հիվանդանոցին անհատույց կամավոր սկզբունքով նվիրատվություն կատարել։ ԲԿ տնտեսական գծով փոխտնօրենն ասաց․ «Ճիշտն ասած՝ չգիտեմ, գիտեմ, որ ըտենց բան կա, որ բուժվում են՝ շնորհակալություն են ուզում հայտնել, իրենց նվերն ա, բան ա, տանում են, ինչ-որ կոդով վճարում են»։ Տնտեսական գծով փոխտնօրենը խոստացավ, որ այդ հարցով ավելի կոմպետենտ մեկը կպատասխանի մեր հարցերին, բայց ոչ ոք այդպես էլ չզանգահարեց։

Այս կոդերի եւ անդորրագրերի նպատակն առաջին հայացքից ֆինանսական թափանցիկության ապահովումն ու հարկերի մուծումն է, բայց արդյոք նվիրաբերությունները հարկվո՞ւմ են։ Ինչպես մեզ փոխանցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ հարկը վճարվում է միայն հողի եւ փողի դեպքում։ Փողինը՝ անմիջապես, հողինը՝ 10 տարվա ընթացքում։ Ինչ վերաբերում է նվիրաբերված այլ գույքին, նվիրատվությունը հարկվում է միայն ծախսագրման դեպքում, քանի որ այդ ժամանակ այն դիտվում է որպես եկամուտ եւ հարկման ենթակա։ Իսկ եթե նվիրատվությունը չի ծախսագրվում, օրինակ՝ հիվանդանոցին նվիրաբերված մահճակալի արժեքը չի հանվում ընդհանուր հաշվեկշռից եւ իրենց հասույթից, չի հարկվում։ Այլ խոսքով՝ տեսականորեն կան բոլոր սողանցքները, որ հիվանդանոցին նվիրաբերված մյուս գույքը՝ գորգեր, ջահեր, ադամանդներ, թանկարժեք քարեր, նկարներ, արվեստի գործեր, չծախսագրվեն եւ պահվեն ընդհանուր հաշվեկշռում։

 

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am