Կասկածելի ցուցմունք

«Հրապարակ»-ը գրում է.Ի հեճուկս այն տեղեկություններին, թե Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել, եւ երկուշաբթի նրան «կվերցնեն», երեկ նա չձերբակալվեց։ Բանն այն է, որ Օգանովսկու դեմ կա ընդամենը մեկ ցուցմունք, որը հակասում է մնացած բոլորին, եւ այն խիստ կասկածելի է ու ոչ արժանահավատ։

Հիշեցնենք, որ BBC-ի գործակալությունը հոդված էր հրապարակել, թե իր տնօրինության տակ է հայտնվել Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունը, եւ նախաքննության վարկածով Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է բերել Երեւան, որոնք 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել են նախագահական նստավայրի նկուղում, եւ այդ խումբն է ցուցարարների ուղղությամբ կրակել։ Իրականում ՀՔԾ-ն դեռեւս անցած տարվանից է պարզում, թե ով եւ ինչպես է Արցախից զորք բերել Հայաստան, եւ վկաների հավաքագրման աշխատանք է տանում։ 2018-ի ամռանն էլ գտնվել է փնտրված վկան՝ Ասկերանի բնակիչ, Արցախի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, մարտի 1-ի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց ցուցմունք է տվել իր «լսածի» մասին:

Նա Սամվել Բաբայանի համախոհներից է, մականունը` «Աֆերիստ», թեեւ երեկ Բաբայանը հերքեց իր առնչությունն այդ անձնավորության հետ։ Օգանովսկու դեմ ցուցմունքում նա ասել է, որ Երեւանում չի եղել, գտնվել է Արցախում, բայց լսել է, թե ովքեր են մասնակցել այդ իրադարձություններին։ Իր ընկերոջ որդին եւս, ով ծառայելիս է եղել ՊԲ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող, բերվել է Երեւան, եւ նրանց ղեկավարել է Օգանովսկին։ Ի դեպ, Արցախում համոզված են, որ Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունները կալանքից ազատել են այս գործարքի արդյունքում՝ հունիսին ազատ է արձակվել Բաբայանը, իսկ հուլիսի սկզբներին նշված վկան ցուցմունք է տվել։

դիտվել է 542 անգամ
Լրահոս
Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am