Օգանովսկու նկատմամբ՝ Տուխաչևսկու քայլե՞ր

168 ժամը գրում է.Ներհայաստանյան քաղաքական գործընթացները շատ կտրուկ կերպով տեղափոխվում են միջազգային արենա, ավելին, այդ մասին հստակ ուղղորդված մի հրապարակմամբ հանդես եկավ բրիտանական BBC հեռուստաալիքի ռուսական ծառայությունը։

Տեսանյութի առաջին իսկ նախադասությունից պարզ է դառնում, որ գործ ունենք ակնհայտ սադրանքի և մանիպուլյատիվ դավադրության հետ։ BBC-ի մատուցմամբ՝ մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ հայտնի Սամվել Օգանովսկին։ Լրատվականը նաև այնպիսի մեղադրանքներ է հնչեցնում, ըստ որի՝ գեներալ-մայոր Կարապետյանից բացի, գործում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև այդ օրերին մեծ ազդեցություն ունեցող երկու պատգամավոր-գործարարներ՝ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը։

Այս ռեպորտաժում ամենահետաքրքրական ու ինտրիգային հանգամանքն այն է, թե ով է տրամադրել միջազգային այդ հեռուստաալիքին նման հույժ կարևոր գործի հետ առնչվող հետաքննություն կամ ուսումնասիրություն, ավելին՝ ներկայացնել սեփական մեկնաբանությունն ու եզրակացությունը։ Եվ սա տեղի է ունենում այնպիսի մի գերքաղաքականացված գործի շրջանակներում, որի զարգացմանը հետևում է ողջ հանրությունը։

Հենց առաջին հայացքից պարզ է դառնում, որ բրիտանական հեռուստաալիքը կատարում է պատվեր, ավելի կոնկրետ՝ թելում է այն թելը, որն արդեն 10 տարի թմբկահարում են ՀՀ նախկին ընդդիմադիրներ, կամ որ նույնն է՝ գործող ռեժիմը։ Միստիցիզմին չտրվելով՝ նշենք, որ Փաշինյանի՝ գեներալների նկատմամբ «յուրահատուկ» վերաբերմունք ունենալը հիշեցնում է ևս մի պատմական դեժավյու։ Ինչպես քաղաքական այլ իրավիճակներում, այս պարագայում ևս, նա փորձում է նմանակել պատմական տարբեր կերպարների, և յուրաքանչյուրից որևէ դրվագ ֆիքսելով իր համար որպես սեփական գործելաոճ՝ հանրությանը հրամցնել։

Նախորդ դարի 30-ականներին՝ Երկրորդ աշխարհամարտից առաջ Ստալինը մի յուրահատուկ արշավ էր սկսել ողջ գեներալական «սաստավի» դեմ՝ ամբողջովին գլխատելով բանակը, ինչի արդյունքում տարբեր մեղադրանքներով գնդակահարվեցին Տուխաչևսկին, Բլյուխերը և այլ հայտնի զորահրամանատարներ։

Ներկայումս Ն. Փաշինյանը գրեթե նույն գործելաոճն է որդեգրել՝ թիրախավորելով բանակը։ Հակագեներալիտետական իր ակցիան Փաշինյանը սկսել էր դեռևս իշխանափոխությունից հետո, երբ ամեն հնարավոր և անհնար միջոցներով թիրախավորեց կադրային գեներալներին։ Արդյո՞ք Փաշինյանի այս քայլերին կհաջորդի ևս մի պատերազմական իրավիճակ, կամ գուցե նա դա անում է արդեն իսկ մշակված պլանի համաձա՞յն։

BBC-ի նյութի հայկական ծագումնաբանությունը հաստատվում է նաև այն փաստով, որ այն սկսեցին տարածել Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով, ինչպես նաև իշխանամետ այլ լրատվականներով, որոնք ունեին հստակ կանխակալ վերնագրեր։ Վերոնշյալի մասին խոսելով՝ մի քանի նկատառում կատարենք քաղաքական միֆերի ու առասպելների մասով։

Ակնհայտ և ապացուցված է այն փաստը, որ միֆի ազդեցության տակ գտնվող մարդկանց համար այն անբեկանելի իրականություն է: Սա նշանակում է, որ միֆի միջոցով անգամ սուտը կարելի է արժանահավատ դարձնել լսարանի համար: Այս հատկությունը միֆը դարձնում է մանիպուլյացիա, մասնավորապես՝ քաղաքական մանիպուլյացիայի կարևորագույն գործիք:

Դրա կարևորությունը քաղաքական հաղորդակցության մեջ պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքականությունը հիմնված է ոչ այնքան խոր մշակված ինտելեկտուալ հայեցակարգերի, որքան քարոզչության վրա, իսկ քարոզչությունը ալեգորիաների, միֆերի… լեզու է։

Միֆերը ստեղծվում են քաղաքական կյանքի թատերականացման, խորհրդանշական բնույթ հաղորդելու, իրականությունը չափազանցված ներկայացնելու և այլ միջոցներով, որոնք հասարակությանը կարող են ավելի արժանահավատ և իրական թվալ, քան իրականում կան:

Որպես միֆերի ստեղծման հատուկ հնարք՝ հատկապես հաճախ օգտագործվում են սոցիալական գիտակցության մեջ ամրապնդված նախատիպերը, երբ արդեն գոյություն ունեցող և ընդունված միֆային կերպարը հարմարեցվում է ժամանակակից քաղաքական իրականության հետ: Այսպիսի միֆի հաջողության առաջին նախապայմանն այն է, որ ենթագիտակցորեն նմանություն է առաջանում նոր երևույթի և հնի միջև, որի ելքն արդեն հայտնի է: Միֆ ստեղծելու տարբերակ է նաև որոշակի իրականության հիման վրա նոր պատմություն ստեղծելը, որի փաստերի մեծամասնությունը կապ չունի իրականության հետ:

դիտվել է 1083 անգամ
Լրահոս
Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am